Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


* * *


-Դե իմ անունով երդվի´ի, անըզգա´մ,
Որ ել Սարոյին դու չես սիրելու,
Թե չե` տեսնու՞մ ես, խանչալը հանած`
Մինչև դաստակը սիրտըդ եմ խըրելու:
Քու ոտի հողն եմ, Մոսի´ ջան, Մոսի´,
Դու քու եսիրին երդու՞մ ես տալիս...
Ես ել Սարոյին չեմ սիրում` ասի,
Տեսնու՞մ ես չոքած ինչպե՞ս եմ լալիս...
-Դու խաբու՞մ ես ինձ, սուտլի´կ, խաբեբա´.
Չե՞ս սիրում ասիր. են ի՞նչ է հապա,
Են ի՞նչ ե հապա, որ տեղն ենք մըտնում`
Հեկեկում ես դու գիշերվա մըթնում.
Են ի՞նչ է հապա, որ դու երազում
«Սարո ջան, Սարո՜... Սարո» ես ասում...
-Մո´սի ջան, Մո´սի, գըլխովըդ շուռ գամ,
Ինձ մի՜ ըսպանիր, ինձ թող ես անգամ.
Ել չեմ սիրիլ ես, երբ դու չես ուզում,
Ել չեմ կանչիլ ես նըրան երազում...
Ինձ մի´ըսպանիր, ղամեդ տար հեռու...
Քու քույրը չե՞մ ես, իմ Մոսին չե՞ս դու...




XVI


* * *


Ու են հարսանքից թըշնամի դարձան
Ախպեր տըղերքը ես դեպքի համար.
Ընկեր, բարեկամ գընացին, եկան,
Կըրկին հաշտության չեղավ մի հընար:
Անկոտրում Մոսին, ել ո՞ր Մոսին եր,
Որ` աչքը դեռ բաց, ես լուս աշխարքում,
Իրեն հարազատ քըրոջը տեսներ
Նամարդ ընկերի` Սարոյի գըրկում:
Գուցե գիշերս ել` իր հերսից անքուն`
Ուզու եր ջահել քըրոջն ըսպանի,
Սարոյի անունն ու սերը թաքուն
Խանչալի ծերով սըրտիցը հանի:
Ո՜վ գիտի, գուցե հենց ես գիշեր ել
Իգիթ ոսոխներն անհաշտ ու համառ,
Մեկմեկու հոտից ոչխար են քըշել,
Մեկմեկից վըրեժ առնելու համար:
Կարող ե նույնպես պատահել հանկարծ,
Որ մեկի դեզը արդյունքը հընձի,
Գիշերվա ժամին հըրով բռընկած,
Երկնահաս բոցով աստղերը խանձի:




ՉՈՐՐՈՐԴ ԵՐԳ

XVII


* * *


Ամպերը դանդաղ, ուղտերի նըման`
Նոր են ջոր խըմած ձորից բարձրանում.