Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լ. ՍԱՂԱԹԵԼՅԱՆ նորերս հրատարակված ե նրա մի պիեսը գյուղական կյանքից—«Մի կտոր հողի համար». շոշափում ե անչափահաս ամուսնության հարցը գյուղում, ամուսնություն, վոր կատարվում ե «մի կտոր հող» ստանալու համար:


Վերոհիշյալ գյուղագիրների մասին կարելի յե ասել, վոր նրանք վոչ միայն գյուղի կյանք դիտողներ են, այլ ե գյուղացի գրողներ: Վոչ վոք հակիրճ, սեղմ չե գրում։ Միքանիսները, մանավանդ, սիրում են գյուղացու պես նաղլ անել։ Այն, ինչ վոր կարելի յեր սեղմել 2-3 եջում, յերկարացնում են տասնյակ յերեսների։ Անփույթ են լեզվի նկատմամբ, նյութը ըստ հարկին չեն մշակում, սիրում են ավելորդաբանություններ։ Համեմատաբար ավելի խնամքով են գրում Ագապյանն ու Մամիկոնյանը («Վիշապ»-ը), այն ել վոչ բոլոր գրվածքներում։


Բայց ինչ ել լինի, հայ անցյալ գրականությունը մի բաց կունենար, յեթե մեր գյուղի կյանքն անդրադարձված չլիներ վերոհիշյալ գյուղագիրների գործերում։ Գյուղի յերևույթները, չարիքները, գյուղացիների շերտափորման պատկերը, հակադիր խավերի դեմքը շեշտված ե, միաժամանակ ըստ ամենայնի պարզ վերարտադրված ե ռանչպար, շահագործվող գյուղացու սև վիճակը: