Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամենքի հետաքրքրությունը շարժվել եր։


— Տղեք, վե՛րկացեք,—ձայն տվեց դալլաքը,— Մարտիրոս, դու շլինքը ձեռումդ պահի, գլուխը չփախցնե.Ակոբ, դու յել ցաքատի կոթը ատամների արանքումը պաի,-—լեզվի տակիցն արին պտի առնեմ։ Չսարսաղվես, ա ադա, թող չանես. ձեռիս դարդը չեմ քաշում, նաշտարը բողազը կմտնի։Դե վրա նստԻ տեսնեմ, կարապետ։ Վախես Վոչ,գլուխդ ժաժ չտաս, լեզվիդ տակից հենց արին պտի առնեմ,իմանաս թե լու յա կծում,—պատվերներ տվեց դալլաքը։


Կարապետը վրա նստեց հազալով, դալլաքը տաշտակը առաջ քաշեց, ցաքատի կոթն ատամների արանքում դրեց ու լեզուն հանեց: Ուզում եր տրաքվել խեղճ Կարապետը,—վոչ այն եր հազի, վոչ այն եր խոսի։ Նա աշխատեց գլուխը փախցնել, բայց կողքերը յերկու ծնկների մեջ առած, Մարտիրոսը պինդ պահուեմ եր ձեռներում։


Այդ միջոցին դալլաքը նշտարեց լեզվի տակի յերակը։ Բերանն արյունով լցվեց, և յեթե ցաքատի կոթը շուտ չհանվեր, կխեղդվեր խեղճը։


Տաշտակի վրա կռացի, ջլինքդ լավ կախ արա,—֊հրամայեց դալլաքը հպարտությամբ սրբելով նշտարը։


Տաշտակի հատակը արյունով ծածկվեց, ախ կարապետի հազը վոչ միայն կտրվում, այլ ավելի սաստկանում եր։ Յերբ արյունը հատակից բարձրացավ, կարապետի գույնն սկսեց շրջվել: Նկատելով այդ: Մարիամը ծվաց ու պահանջեց արյունը կտրել։


Հլա արինը մուք ա, յեփ վոր կարմիր արինը գա, են վախտը

կդադարեցնեմ,—սառնասրտությամբ պատասխանեց դալլաք Հունին:


Տեսնելով մարդի սաստիկ տանջանքն ու թուլանալը, Մարիամը պահանջեց, վոր կտրի արյունն անպատճառ։


-Ախպեր ,մարդի թողնում չեն իրա տեսնա ելի,- դժգոհեց դալլաքը,— դե հու ես թավուր բանի համար եմ դժար գալիս ելի:


— Կալեք, կալեք,—շնչասպառ ձայն տվեց Կարապետը։


-Ա, հու քյաֆուր չես, եդ նաչարի ոջախը խի՞ յես ջուր կապում, կալ ե, նախատեցին դալաքին ամեն կողմից։


-Աղ ու բամբակ հազիր արեք,— ծանր ու բարակ հրամայեց դալլաքը։


Բամբակ չկար, րոպեն կրիտիկական եր։


-Վայ, յես քու սիրտը սև անեմ,- չդիմացավ Մարիամը, մարդիս խի՞ յես սպանում։


Ասեց ու վազեց դեպի ծալքը, բայց բամբակն ինչ եր շինում դատարկ ծալքում։ Տեսնելով ուշաթափվում ե Կարապետը, Ակոբը