Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գեվորգը առանձնացել եր և անկողին մտել: Յերիտասարդի քունը չեր գալիս, կնոջ վտանգավոր դրությունը շարունակ անհանգստացնում եր նրան, և նա անհամբերությամբ սպասում եր մի ուրախ լուրի։


Սաթենիկը ձեռները ծալած անց ու դարձ եր անում իր համար պատրաստած սենյակում։Դեռ ցավը այնքան սաստիկ չեր, և խեղճ կինը, իրան մոռացած, ուրիշների մասին եր հոգում։


— Ա՛խ, աստված, ծնունդս թող տղա լինի. ծնողներս խեղճ են,սկեսուրիս յերեսին չեն կարողանում նայեն...Թող տղա լինի, վոր ես աներես պառավը միքիչ ուրախանա, յերեսիս ծիծաղելով խոսա , իմ սիրտը բացվի, և մեր տան խռովությունները վերանան։ Խեղճ մարդուս ունքերը իսկի չի բարձրանում,ինչ ասեմ եսպես պառավի...


Նա մտածում եր ծնողաց պատվի և ընտանիքի բախտավորության մասին, մի բախտավորություն, վորը հիմնված եր աշխարհ յեկող զավակի աղջիկ կամ տղա լինելու վրա։


Վերջապես Սաթենիկը ազատվեց , բայց, ո՛հ դժբախտություն, այս անգամ ևս ծնունդը աղջիկ եր։


— Վույ,— գոչեց Թամամը, յերկու ձեռքով գրող անելով ծննդկանի գլխին,—ինչ կլիներ, վոր քո մերը լույս աշխարհ չգցեր քեզ։ Այ քեզ ղուրբան , աստված, ախր իմ մեղքը վո՞ն ե, վոր ինձ եսպես պատիժ ես տալիս։


Սկեսուրի խոսքերը Սաթենիկի ականջին հասան, և հիվանդի ցավը կրկնապատկվեց։Բոլորովին ուժասպառ. և շնչասպառ՝ նա փռվեց իր տեղում։ Աղջկա մայրը այս անգամ վոչինչ չպատասխանեց անխղճմտանք սկեսուրին։ Նա մոտեցավ աղջկանը և նստեց նրա անկողնի մոտ։


Թամամը քիչ հետո գնաց վորդուն ավետելու։


— Հը , աղի ինչպես վերջացավ, առանց փորձանքի ազատվեց,— հարցրեց Գևվորգը սրտատրոփ անհամբերությամբ։


— Հա, բախտավոր, ազատվեց. աղջիկ ե բերել, հիմիկվանից բաժինք հազրիր։ Խանութդ ել ծախես, չես կարողանալու աղջկերանցդ մարդու տալու ծախքը հանես։


—Ա՛յ մեր, հերիք ես, — ասաց Գեվորգը բարկացած և ատելությամբ, -քիչ կռռա եդ հարսի գլխին։ Եդ իմ դարդն ե, թե ինչպես եմ իմ աղջկերանց մարդու տալու: Ախր քեզ ով ե հարցնում, թե կնիկս տղա յե բերել կամ աղջիկ... Եսպես ել բնավորություն կլինի՞... Թու...


Յեվ վերմակը ուսերին քաշելով, յերեսը շրջեց մորից։


— Վորդի, ինչո՞ւ յես նեղանում, ախր յես քեզ ծիծ եմ տվել