ստրուկ եր դառնալու, աղային, վորի խոսքից, յեթե մորթվեր ել, անողոք տանուտերը , անարդար , կաշառասեր ու խաթրամոլ դատավորն անց չի կենալու, այնպես վոր, յեթե նույնիսկ ինքը պարտ ել չլինի, բայց աղան, խղճմտանքը վոտի տակ տված , ասի թե պարտ ե, նա իր ծայրը տափակ մտրակը և կամ տմկած հոնի ճիպոտը իր խեղճ գլխի, աչքի ու հոնքի վրա փթուրփթուր , կտոր—կտոր անելով, պետք ե անպատճառ, առնի և տա ու յերեկոյան գնա դեղին վոսկին առնի, կարմիր գինին խմի և արնոտ խորովածն ուտի ու բեխերը սրելով դուրս գա սրա նրա վրա գոռգոռա, սրան նրան, նույնիսկ հենց իր զվարճության համար ել մտրակի տակ գցի:
Չատոն զարհուրանքով տեսնում եր նույնպես, վոր իր հազիվ
կարկատած կամ նորոգած ծիծեռնակի բունը, այսինքն՝ իր հայրական
անշուք և աղքատ խրճիթը նորից ուզում են ավերակ դարձնել և
կտրել ու մարել ոջաղի նվազ ծուխն ել, վոր հենց նոր եր
ծխել սկսել: Նա սրտի դառնությամբ հիշում, պատկերացնում եր
այնքան թուքն ու մուրը, այնքան արհամարհանքն ու անպատվությունները,
վոր տվել եյին նրան այն տեսակ-տեսակ խանումներն
ու աղաները. յերբ հիշում եր նույնպես, վոր նորից պիտի վերադառնան
ուրիշի դուռը, ուրիշի դռանն ու ուրիշի հողումն աշխատեն,
տանջվեն ու մնացած կյանքներն ել մաշեն, նրանց դաժան
աչքն ու հոնքը պահելով—ահ ու դողով մի կտոր հաց ուտեն, ինքն
իրեն մոռանում եր և այնքան խորասուզվում թունավոր մտածմունքների
մեջ, վոր մարդ նայելով նրա քարացած դրությանը,
յերբեմն ել կարծում եր, թե արդեն ուշքը կորցրել ե:
— Ո՜հ, աստված, ինչու ստեղծեցիր ինձ, տանջելո՞ւ համար,—
մրմնջում եր նա։
— Ա՜խ, աստված, աստված, բախտից զրկող աստված, — մորմոքվելով
հառաչում եր կինը, նորից նայում Խնձորին և իր ճակատը բռնում։
Ահա այս դարդ ու վարամով համակված, մարդ ու կին ամբողջ
գիշերն իրենց յեղբայր Խնձորին հրաժեշտի համբույրներ տալով
և անքուն ու արտասուքից այրված աչքերով թեպետ լուսացրին,
սակայն չգիտեյին, թե ինչպես պիտի բաժանվեյին նրանից,
վորովհետև բաժանվել Խնձորից, այդ նշանակում եր, թե գրկներից
խլել նրանց յերեխան և աչքների առաջը ջուրը նետել նրան։
Առավոտը սև լուսացավ Չատոյի համար։Տանուտերը, վաշխառուն
և սրանց կամակատարները, մինը մտրակն առած, մյուսները
դագանակները, մազոտ քուրքները հագած , համարձակ ավազակների
նման գնում եյին դեպի ոդան։ Այն միջոցին Չատոն, ամենա