Այսպես վարվեց նաև տեր-հայրը իր հարստահարված զավակի հետ:
«Բա վոր ասըմ եյի, թե դիվան չկա՞. ախ՜»...
Մի անգամ ել կրկնեց Չատոն այս ավերիչ ու գարշելի «դիվան»
խոսքը և սրտոտ ու վճռական քայլերով ուղղվեց դեպի իր
հողը, ուր այժմ Թուխինի տղեն տերողորմյայի փոխարեն ծխախոտը
ձեռին, ծխելով և բերանից հպարտությամբ ու ձախ ծուխ արձակելով,
ծանր քայլվածքով շրջում եր չափարի յերկայնությամբ։
Բայց թվում եր, թե մի նոր և դիվական խորհրդավորություն
կար նրա այրի կասկածավոր քայլվածքի մեջ, թվում եր, թե նա
հողի այդ կտորը խլելով չի բավականանալու, այլ մի նոր աղետ ե
բերելու Չոբանանց Չատոյի ընտանիքի գլխին:
Նա կարծես հոգեառի կերպարանք ստանալիս լիներ հետզհետե,
իսկ Չատոն գալիս եր համարձակ, հայհոյելով, Թուխինի տղի
բոլոր գաղտնիքներն ու կեղտոտությունները բարձրաձայն հրապարակ
հանելով և մի դագանակ ել ուսին դրած:
— Յես ուզում եյի կարգին, դիվանով բան բռնեմ, յերբոր
դիվանն ել միշտ անարդարութին ու անիրավութին ա անում,
յերբոր միշտ աղքատի պատիվն անորեն հարստի վոտի տակն ա
տալիս, յերբոր առանց կաշառքի դատաստան չի կտրըմ, ես ա հրես
սաղ դեղը կտեսնի, վոր հերիք ա համբերութինս, վոր յես պատիվս
մահից բարցրն եմ դասըմ...
Այս վոգևորիչ անակնկալ գիտակցությամբ ու վստահությամբ
գյուղամիջի ձորն իջավ նա, իսկ գյուղացիք սկսեցին կես
մի հանաքով ու սրախոսությամբ և կես մի յել ցավակցությամբ
դեպի նա և ատելությամբ դեպի Թուխինի տղեն, խոսել ու քննադատել
վերջինի անիրավությունը:
Խեղճ Չատոն յերբ առաջին անգամ համարձակ, արագ—արագ
և աղիողորմ կերպով սկսեց անխիղճ Թորոսին հայհոյել և տանուտերին
քննադատել, նրանցից մինը իր այս անմեղ նկատողությամբը
բավական ծիծաղ և զվարճություն պատճառեց այգիներում բանողներին։
— Տղերք, խեղճ Չատոյին յեկեղեցու դռանը մաթրախ ա դիպել,
հա,— ասաց նա հանկարծ և ջուր շինեց ամենին։
— Հահ հահ, հահ, — յերկար ժամանակ, լացի ու վրեժխնդրության
փոխարեն, շարունակվում եր ծիծաղը, մինչև վոր Չատոն դուրս
յեկավ ձորից և հետևյալ հարձակողական խոսքերն ուղղեց Թուխինի
տղի հասցեյին.