Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցընես ինձ,— ասում եր վզակոթը շիլի նման կարմրացրած դեր և կարծես խիղճն ու հավատը կորցրած կռապաշտի պես, չեր ուզում կշտանալ վոչ փայտի և վոչ ել սմբակակրունկ և ծուռ-ծուռ լափշիններով հասցրած աքացիներից, վորոնց տակ անարգվողի ձայնն արդեն կտրվելու վրա յեր և իր հեռող մարմնի դառն կսկիծն արտահայտում եր հիվանդի հատած ու նվաղած, անհույս «վայ-վայ»-ով, վորը, սակայն, այնքա՜ն անողորմ ու մորմոքիչ եր, վոր առանց սրտի հուզման և արցունքի լսելն անգթություն և մեծ ասիացիություն պիտի լիներ։


Բայց վաշխառուն չեր խղճում և այդ ձայնին։ Ընդհակառակն, նա ավելի ևս խրոխտացած իր անպատիժ ուժի ու կարողության վրա, հրամայեց իր «նյոքար»կոչված «գյադաներին», վոր աստուծո հալից ընկած աղքատին քարշ տան մորթված կենդանու պես։


— Վե՛կալեք, քաշ տվեք շան պես, քաշ տվեք ես դրա միսն ուտիլ, վոսկրներիցն ել ըլի, փողս հանիլ պտեմ,— սպառնում եր նա և լուռ հանդիսականների առաջ իր քոսոտ լափչինների ծուռ-ծուռ կրնկներին ու կտցին նայելով, ձեռքերը յետևին դրած՝ հպարտությամբ քայլում։ Իսկ «գյադաները» վրա թափված անմեղ զոհին, սարվազների նման նրան քարշ եյին տալիս դեպի դատարան...



Դատավճիռը կարդալուց հետո Սահակը իրան կորցրեց, շփոթվեց ու մեաց ապշած , բայց հանկարծ ուշքի ու սրտի գալով, աղաղակեց.


— Յես իմ գանգատը հլա արել չեմ, թողեցիք վոչ թե ոանեմ, թողեք անեմ, հետո ի՛նչ ուզըմ եք, դուք ել են արեք...


— Սուս:


— Թողեր անեմ, խնդրվըմ եմ...


-Լիլ չի, ասելու, խոսալու իրավունք չունես, քու տեղը՝ բաբաթն ու վկաներն ասել, պրծել են։


— Սիրտս կրակվել,հոգիս վառվել ա. թողեք, թե աստոծ կսիրեք։


— Լիլ չի՛, ձեռները բերանին դնելով, կրկնում եյին գզիրները:


—Քյոխվա՜,- աղաչում եր Սահակը։


— Ամմենև՛ին, ինչ վոր գրվել ա, փոխվիլ չի, պետք ա տաս, ջանդ դո՛ւս , գա, վոր խրավես , քու թայ ու թյուշը ճնանչես,— Պիատոսի նման վճռապես պատասխանեց Պետոն։


Սահակն այնուհետև , չնայելով իր ծեծված մարմնի հեռող ուռուցքներին, հանգած ու հատած ջանին, չնայելով դատավորների