Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սաստելուն և գզիրների վայրենաբար բամփելուն ու դես, դեն ձգելուն, այնուամենայնիվ գայլրերի ընկած կենդանու նման սկսեց բղղալ, բառանչել ու բողոքել ասածուն։


— Աստոծ, քյասիբի աստոծ, քեզ եմ կանչըմ, վոր տեղ ես, վոր սարը, վոր քոլն ա առաջդ փակել իմ բախտիցը, վոր ես անիրավ, ես անորեն դատաստանը տենըմ չես։ Ասենք թե սրանք են ուրանըմ կյազանի ահից, դու խու ահ չունես, դու խու վկա յես, վոր տասը տարուց առաջ պարտք արած տասը մանեթին իրեք հարիր ու քառասուն մանեթ (340ը.) մենակ շահ են առել ինձանից. դու խու վկա յես, վոր տունս քանդող, երեխանցս բերնի թիքեն խլող Ղահրաման աղին յես բարաթ չեմ տվել, պարտքս ու բորջս հերվանի յեմ տվել, վերջացրել։ Ա՜խ, բա խի չես եդ բացր տեղիցը յա մի քար յա մի կարկուտ գցըմ դլխին, խի յես ատամնին արնոտ գլխի ատամների պես սրել ու ջաններիս արել, միսներս քրքրիլ տալի։ Ես ի՜նչ ա իմ հալը, տուր ելի գլխներին, ել ընչի՞ համար են շանթերդ ու կեծակնիդ, վոր ինձ ազատութին չկա...- կրակված սրտով բողոքում եր Սահակը, բայց իզուր, լսող չկար,«աստված բարձր եր, թագավորը հեռու»։


Սահակին մտրակի ու ճիպոտների շրխկոցների տակ տարան, նորից բանտարկեցին հոտած գոմի մեջ. իսկ նրա հողն ու սիրելի յեզը տվին հզորին...


Հառաչանք ու հեծեծանք եր լսվում գոմից ու Սաքնանց դռնից, ուր Սահակի տատը, մի պառավ ութսուն տարեկան կին՝ մի ձեռը իր՝ կոտրվելու չափ կռացած մեջքին սեղմած, մյուսովը ձեռնափայտին հենված, Սահակի վորբը մեղքի նման յետևիցն գցած, վաղո՜ւց անհանգիստ, աչքը ճանապարհին, կուզուկուզ , վոտները հազիվ իրար առւաջ դնելով, ներս եր մտնում ու դուրս գալիս և մեկ գոմին, մեկ ել դիմացի սելհարքին նայելով, նիհարացած ու չմշկած այտերն արտասուքով լցնում եր ու լցնում... — Ո՜, անողո՜րմ աստված, եսքան ել մարդի կտանջեն. բա չվել յե՞րբ պտեմ ես հոտած, լվոտ ու ջմջմա գոմումը հոտ քաշիլ ու տնքալ. ախր ազատի ե՛լի, քու ստեղծածը չե՞մ,—աղբածակից դուրս նայելով, Սահակը նույնպես չեր դադարում բողոքելուց ու մորմոքվելուց ։


Բայց գերեզմանական տխրությունից և լռությունից հետո աղքատների արտասուքի և հեծեծանքների հակառակի տեսարանն այլ կերպարանք եր ընդունել Նովրուզովի տանն ու դռանը։