Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/675

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Այդ ժամանակ աղայի ականջին հասավ մոտակա կիսավեր վանքի զանգերի ղողանջոցը, վորը, կասես, խղճալի ձայնով վողբում լիներ այդ հսկա ավերակի վաղեմի ճոխությունը։ Կոստանդ աղայի սրտում մի անսպասելի ցանկություն առաջացավ. նա փափագ զգաց այդ ազիզ իրիկունը ժամ առաջ տանը գտնվել և իր սիրելիների հետ միատեղ զատկական ընթրիկը վայելել :Աղան թամբի մեջ ուղղվեց, վոտները ասպանդակներում ամրացրեց և ձիու սանձը թափահարեց. միևնույն ժամանակ մտրակը ոդի մեջ վժժաց և սաստիկ շըպպոցով զարնվելով ձիու փորատակին՝ կծկծեցնող ցավ պատճառեց նրան։ Խեղճ անասունը, վորի հևոցը դեռ չեր կտրվել, անսպասելի հարվածից ծլունգ յեղավ և վերջին ուժերը հավաքելով, սկսեց վազել, բայց վոչ յերկար: Ջոմարդի վաստակած վոտները չեյին ուզում հնազանդվել նրա կամքին և փոքր առ փոքր դանդաղեցնում եյին քայլերը։ Մտրակը նորից ճոճում եր և սաստիկ շառաչլյունով հարվածում ձիուն. մղկտացնող հարվածներից ձին պոչը պտտեցնում եր, գլուխը թափահարում, փնչացնում։ Աղան միքիչ ել իրան զսպեց և թույլ տվեց, վոր յերկու րոպե ձին իր կամքով գնա։ Ուժասպառ անասունը գնաց, գնաց ու կանգնեց: Այդ ժամանակ աղան այլևս չկարողացավ բարկությունը զսպել. նա առավ մտրակը և սկսեց ձիուն, սարսափելի հիշոցներ թափելով նրա տիրոջ գլխին։Ձին իր սովորական քայլերը ել չեր արագացնում և, կասես, չեր ել զգում մտրակի պատճառած սոսկալի ցավը։


Արդեն մութը գետինը կոխել եր.ընդամենը միայն յերկու վերստ եր մնում մինչև տուն հասնելը։Հարկավոր եր բարձրանալ առջևի դարի գագաթը, վոր հայրենի գյուղի ճրագները յերևային: Կոստանդ աղան յերևակայում եր, թե ինչպես հիմա իրանց տանը բոլորն անհամբեր իրան են սպասում և սաստիկ փափագում եր, վորքան կտրելի յե շուտ, տուն համնել։ Բայց Ջոմարդը չափազանց դանդաղ եր շարժվում։ Աղան առաջվա պես անդադար մարակում եր ձիուն և ասիական սրածայր ասպանդակներով այնպես եր խփում խեղճ կենդանու փորին, վոր քիչ եր մնում կաշին ծակեր։ Դարի ստորոտից մինչև կեսը բարձրանալով, ձին առաջին անգամ ծանր տնքաց և տեղն ուտեղը կանգնեց: Նստողը մերթ մտրակի ուժով,մերթ ասպանդակի հարվածներով և մերթ գոռում գոչյունով փորձում եր կոտրել ձիու համառությունը, բայց անաջող։ Վերջապես աղան շրթունքները կրծոտելով իջավ ձիուց և սկսեց անողորմաբար հարվածել Ջոմարդի գլխին, առանց աչք ու ականջ վորոշելու։ Մտրակի դաղող հարվածներից մեկը կպավ ձիու ձախ աչքին, վորից սկսեցին գլգլալով հոսել պարզ