Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/684

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վեց դեպի գետին։ Աղի հեղուկի այդ չնչին կաթիլը մի վայրկյանում հանգցրեց բարկացած սրտում բորբորված կրակը:


Մաղձը թափվեց. սիրտը նստեց։


Այժմ բավական եր մի թեթև միջամտություն, վոր կարմիր ճիպոտը դադարեր գործելուց. այս բանը լավ հասկացավ սուդյա Սարոն,վոր իշխանաբար մոտենալով Սեփանին, ասաց.


— Բավական ե, տանուտեր, սպանեցիր մարդին։


Հետո նա ընկնելով ծեծողի ու ծեծվողի մեջտեղը, բաժանեց նրանց ու միքիչ հեռացրեց Սիմոնին։


Ասենք, տանուտերը դադարեց ծեծը, բայց անմիջապես սկսեց ամենակեղտոտ ու զզվելի հիշոցներ թափել։ Դա ծեծի վերջաբանն ե։ Վոչ Սիմոի հերը, վոչ կաղ տատմերը, վոչ մեռածը, վոչ կենդանի, վոչ վոք ազատ չմնաց տանուտերի անսպեռ հայհոյանքից:


— Ա՜յ ժողովուրդ, ա՜յ գյուղացիք, ա՜յ հարևան, այ բարեկամ,— հանկարծ գոչեց Սիմոնը, մի անսովոր զիլ ձայնով դիմելով շրջապատողներին, —դուք հայ-քրիստոնյա յեք, դուք աստված եք պաշտում, մի ասացեք տեսնեմ՝ ի՞նչ ե իմ մեղքը, վոր տավարի պես ջարդ...


Դառն արցունքի առատ հոսանքը խեղդեց Սիմոնի կոկորդը. նա չկարողացավ վերջացնել կիսատ խոսրը, այլ յերկու ձեռով յերեսը ծածկեց ու սկսեց դառնագին հեկեկալ:


Սուդյա Սաքոն ու հարկաժողով Հաթոն փորձեցին իրանց քրքիջով խեղդել Սիմոնի հեկեկանքի սրտակոտոր հնչյունները, բայց տեսնելով, վոր այդ լիրբ քրքիջն արձագանգ չգտավ շրջապատողների մեջ, իսկույն սստվեցին ու գլուխները կախեցին։


—- Հարկս անցած կիրակի որն եմ տվել. ուրեմն ինչո՞ւ յեք իղուր տեղն ինձ ջարդուփշուր անում,—շարունակեց Սիմոնը հեկեկանքը զսպելով ու արխալուղի թերով արտասուքը սրբելով։


— Զայն,ք անամոթ շուն, թե չե լեզուդ կկտրեմ այս րոպեյիս,— վորոտաց տանուտերը, կարմիր ճիպոտը թափահարելով ու յերկու քայլ առաջ գալով։—Հաթո բիձա,— դիմեց տանուտերը հարկաժողովին, — այս մարդը հարկը տվե՞լ ե։


— Ասենք, ես տարվանը տվել ա, — ծանր ու բարակ պատասխանեց հարկաժողովը, — բայց անցած տարվա ապառիկը մնում ա, տասնուչորս մանեթ ու քսան կոպեկ ա, կարծեմ։


— Ի՞նչպես,—ճչաց Սիմոնը, սոսկալով։


— Այնպես ,—անվրդով պատասխանեց հարկաժողովը։


— Յես հերվա հարկը չե՞մ տվել։


— Վո՛չ. թե չես հավատում, հարկի ցուցակը տես։