Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սոսը «ջան գյուլումով», քարափ դողացնելով, բան չի շինեց. գիժ մոզու պես վեր թռավ տեղիցը, եկավ իրանց տունն ու լուռ ու մունջ նստեց, վոչ պռոշը կպցրուց, վոչ բերանը մանանա դրուց: Մերը, ախպերտինքը ինչքան ել զոռ արին, յա բան հարցրին, հո նրան ասած՝ հո սար ու քոլին՝ մին ա թե դու ձեր տանիցը ջուղաբ տվիր, նա յել քեզ հետ։


Խեղճ մերն ու ախպերտինքը տեսան, վոր ել չի խոսում, իրանք ել սուս կացան. իմացան, թե ընջի համար եր նրա լալանալը:


Հացից հետո մերը տեղերը քցեց, տղեքանցը քնացրուց, Սոսին ել ասեց, վոր մտքի դրածից հետ կենա. գիտեր, վոր պտի քշերս տղեն անքուն մՆա. վախենում եր, թե գլխին մի փորձանք չի գա։ Համա Սոսը քառի պես քառացել, լալի պես լալացել եր. վոչ լսեց, վեչ ել ծպտաց։


Խեղճ մերը, վոր անջախ կրակներումներ երվում ու շվաքներումը չեր հովանում, մտավ տեղն ու տազ արուց. չուզեց քնի, վոր տեսնի թե տղեն ինչ ա ըլնում. համա ինսան եր, քնի գալու վախտը աչքերն իրանց իրանց խփվեցին։


Սոսը նստել ու տեղումն աչքերը բաց պահում. քուն ու յերազ իրանից փախել են։ Միտք ա անում, թե յերբ մտքի դրածը կատարվի։


Աստծու լիսը բացվեց, կարմիր արևը վոսկու պես պսպղին տալով՝ Մասիսի վրիցը սաղ աշխարհքը բռնեց. տասը տարեկանից ցած աղջկեքը մի մին տեփուր գլխներին՝ ծաղկի փնջերով լիքը, դռնե դուռը ման են գալի, ամեն տան մի փունջ տալի ու ասում.— «Ծաղկամոր փայը տվեք»։ Նրանք ել կաթն ու ձու յեն տալի կամ բրինձ, վոր տանեն իրանց համար կաթնով փլավ եփեն. ընչունքի ես որ ամեն աղքատ տան ել պտի կաթնով կերակուր եփվի. ունևորը չունևորին կղրկի։ Ծադկամերն ել, ծաղիկ բաժանելուց հետո, տանում են կարմրավոր յեկեղեցու դուռը համբուրում ու ընտեդ վեր դնում։


Վարդիթերի մերն ել համբարձում հինգշաբթի քշերհանա վեր կացավ տեղիցը. կաթնովն եփեց ու ղրկեց իրիկվան վիճակ քցողներին, կանչել տվեց, վոր գան վիճակը հանեն։


Վարդիթերի սիրտը տըրփ-տրփում եր, թե յերբ պտի վիճակը հանեն, վոր իր բախտը փորձի։


Խալխը հավաքվեցին ու Խանումը, վոր աղաջբաշին եր, բերուց մի պստի հինգ տարեկան անմեղ աղջկա, վոր խեր ու շառը չեր ճանանջում. նստացրուց նրան մեջտեղը, գլխին քցեց մի կարմիր քող ու վիճակի բղուղը տվեց ձեռը, վոր հանի։ Ինքն ել վեր կալավ ու ասեց.