— Սև եր, բարի չե, — տխրամած կամ, ճիշտն ասած՝ չգիտեր ում դեմ, զայրացած ավելացրեց Քերոբը։
Գը ռ ռ ռ, լսվեց յերեսից մի չարագուշակ դժոխային
ձայն, վոր բավականին յերկար տևեց։
— Տիրտցու Մաթոս, Քերոբ, ի՞նչ ամպին կնայեք. բավականին
ժամանակ ե մենք ել մտիկ կտանք, կտեսնենք, վոր յերկնքի
յերեսը լավ նշան չե։
— Եդ անտեր գոռալը անձրևի գոռալ չե. յերկար քաշեց. ձենը
սարթ ե. — վրա բերեց յերկրորդ մոտեցողը։
— Եսոր աստվածածնա տոնն ե. մեծ կիտն (փորձանք) եսոր
ե. հերու չե առաջին տարին ելի եսպես մեկ պստիկ ամպ դուրս
յեկավ Գյոգդաղ սարի գլխեն, կարկուտ թափվեց, արտերս զարկեց,
տարավ։
— Աստվածածնա տոնն ամենքեն մեծ կիտն ե, եդ կիտեն
կիմացվի մեր մեղքերի չափը,— յերկրորդ խոսողին իր գիտությունը
ցույց տալու համար պատասխանեց տիրացու Մաթոսը։
— Եդ ե,— ինչ զայրութով նկատեց առաջին խոսողը,—
ամեն տարի միչև ես անտեր կիտը կհասնինք, կանցնինք, մեր ել
հոգին կանցնի...
— Մի ասե, Մուկուչ ջան, մի ասե։
Գըռռռ, լսվեց յերկրորդ ավելի յերկար և ավելի մոտ գոռոցը։
— Վաշշ, տներս ավրվելու յե,— սրտում մի ծակոց զգաց Քերոբն,
ու նրա աչքերն առավ արտասուքը:
Կես ժամից ամբողջ հորիզոնը ծածկվեց սև-սև ամպերի ահռելի շերտերով, տեղ-տեղ ել վիթխարի ժայռի նման մռայլ մոխրագույն կուտակներով. յերկրի յերեսին տիրեց սգատես ստվեր. յեղանակը ցրտեց. խոնավությունն զգալի յեղավ ոդի մեջ. ծծմբային հոտը տարածվեց չորս բոլորը: Գոռոցը քանի գնաց սաստկացավ, ու «ձուկը» հազար ու մի տեղից թունավոր ոձի պես կոտրատվելով սկսեց յերկնքի մեկ ծայրից դուրս գալ, մյուսում հանգչել:
— Ինչո՞ւ համար մենք եդ կեծվխտալուն կասենք, թե «ձուկը
կխաղա», չեն ասե, թե ոձը բնեն դուրս կեյնե, վոր մարդու սիրտ
թունավորե։
— Եդպես մի խոսի, Մուկուչ եդպես մի խոսի. աստծուն
դիմադրություն ե. մենք ով ենք,- դարձյալ նկատեց տիրացու
Մաթոսը։
— Եհ, — սրտնեղած կրծքից թռցրեց Մուկուչը, յերբ լսեց
սայլի թափքի վրա մի թրխկոց, տեսավ վեր—վեր թռչող կարկտի
գնդակը, ապա յերկրորդը, յերրորդը...