— Վախ... վաշ... վայ... ձյունը գլխներուս... վույ, չորանայի յես... աչքերս քոռանար, չտեսնեյի... բարձրացավ լաց ու շիվան:
— Մտիկ տուր, Քերոբ, մտիկ տուր, թե Բեդեշնու վրա սև
սներն ինչ տեսակ են կախվել...
— Վաշշ, — ծնկներին խփեց Քերոբը, յերբ տեսավ կատարվող
դժոխային տեսարանը,—արտս ձեռքես գնաց, ոջախս մարավ...
— Աղոթք արեք, աստծու անունը կանչեցեք, վոր շուտով յետ
առնի, յերակն (շերտ) ուրիշ տեղ չերթա,— խոսեց տիրացու
Մաթոսը։
— Ելի սև, ելի սով... յարաբ մեր մեղքն ինչ եր,—հառաչելով
խաչակնքեցին կանայք, վոր փայլատակումից խիստ վախենում
եյինք—յարաբ եդ անմեղ բույսը քեզի ինչ եր արել, վոր անմեղ
յերեխաների բերանի բրդուջը կտրեցիր։
— Վայ, արտեր ջան, վայ, քոռանայինք մենք, վայ, աչքերուս
լուսը դուրս գար, վոր ձեզ եդ որն ընկած չտեսնեյինք, կսկծաց
կանանց սրտի ծայրը:
— Աղջի Թաքուն, աղջի Վարդուն, աղջի Ոքո, ով կա եդտեդ,
աղջի, ինչ եք կանգնել, գնացեք խաչերկաթը դուրս բերեք,
պղնձկարգը դուրս հանեցեք, վոր շուտով յետ առնի, շուտ, շուտ,—
հրամայեց տան պառավը:
Ամպերի յերկարատև գոռոցի հետ սաստկանում եր ընկուզի
մեծությամբ տեղացող կարկուտը և անխնա հարվածում և՛ խոտ և՛
ծաղիկ, և՛ արտ և՛ արոտ, թուփ ու մացառ... հարվածում, ջարդում,
փշրում, խորտակում ամեն ինչ, վոտնատակ տալիս, վոչնչացնում,
հողի հետ հավասարեցնում...
Գյուղացիներն իրենց դռների շեմքերի հետ կանգնած, ճտերը
ծռած լուռ, արտասվաթոր աչքերով, ամբողջովին վիշտ դառած,
տեսնում եյին իրենց հինգ-վեց ամսվա աշխատանքը վոչնչանալիս:
Մի ժամից, յերբ նրանք բարձրացան կտուրները՝ չորս կողմը
նայելու, տեսան դալար Բեդեշենը ծածկված մահվան ճերմակ սավանով,
կասես այն տեղ ձյուն-ձմեռ լիներ:
— Հողը գլուխդ, գյուղացի աշխատի, ցերեկ աշխատի,
վարե, ցանե, քունդ կոտրե, վոր մի կտոր չոր հաց ունենաս, են
ել կարկուտը կուգա, կզարնե, կտանի։