Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/755

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լասi-ապոր նիհար կոկորդի դուրս ցցված խոշոր վոսկորը շարունակ ներս եր մտնում ու դուրս գալիս , ինչպես ծտի գլուխը իր բնից: Վրա հասավ գիշերը, և մեր կառքր կանգ առավ առաջին կայարանում: Կառապանը մեզ առաջնորդեց մի մալականի տուն և ինքը գնաց ձիերին կերակրելու։


Մենք մտանք մի ընդարձակ սենյակ, վրրի պատերը ներկած եյին գաջով և հատակը ծածկված աղյուսով։


Ֆուրգոնն այնպես եր ջարդոտել ինձ , վոր տեղ չկար մարմնումս, վոր չցավեր: Պառկելով մի լայն և յերկայն տախտակյա բազմոցի վրա յես անմիջապես քնեցի։


Ամբողջ գիշեր յերազումս տեսա՝ ջուր, կրակ, նավթ, մոծակներ և Բալասի֊ապոր կոկորդի մեծ վոսկորը։


Արևելքն արդեն շառագունել եր , յերբ ինձ զարթեցրին:


—Արի՛,արի դուրս,—շտապեցրեց պատանի ուղեկիցս,-յեկ տես Բալասի-ապերն ի՞նչ ե արել։ Դուրս յեկա գավիթ և ինչ տեսնեմ. գինեվաճառն իր չուխալի լայն փեշերը կապել ե մեջքին, փորի վրա ե արել մի լալյ դաշույն և ուսին գցել մի չախմախի հրացան։


Նրա դեմքը չափազանց լուրջ եր և խորհրդավոր։


— Ի՞նչ ե պատահել, հարցրԻ յես։


Ստեփանը—այսպես եր պատանու անունը — ձեռը դնելով բերանի վրա արտասանեց.


— Սուս, բարձր մի խսիր, Բալասի֊ապերը բարկանում ե։


Ասում են՝ ճանապարհի վրա ավազակներ կան։


Յես վախեցա, բայց շուտով յերկյուղս տեղ տվեց հետաքրքրույանս։ Յես այնքան բաներ եյի լսել ավազարների մասին , վոր փափագեցի գոնե նրանցից մեկին տեսնել։


Կառքը ճանապարհ ընկավ։ Բալասի֊ապերը լուռ, ձեռով մեզ նշան արավ վոտով իրեն հետևելու։ Միայն գեղեցկուհին կառք նստեց։


ճանապարհը ծածկված եր խորդուբորդերով և դերբուկներով:


Մենք գնում եյինք նրա յեզրով։


Ա՛խ, այլևս չկային իմ ծննդավայրի կանաչազարդ թփերը, ծաղկավետ հովիտները, սառնորակ աղբյուրները։


Աջ ու ձախ մռայլ և լերկ բլուրներ, աղային լճեր, ցամաքած և սպիտա՝ ինչպես ձյունապատ դաշտեր։


Քանի մոտենում եյինք Բագվի գավառին, այնքան երկիրը զրկվում եր բուսականությունից , և յերկինքը կորցնում իր հստակությունը: