Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/792

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վոր յես ել մարդ դառնամ։ Յես Ղարաբաղից այն հուսովն եմ դուրս յեկել, վոր Բագու հասնելուս յերկրորդ որը գործի կլինիմ,վոր իմ հետևիցն ել ման կգան։ Հիմա ի՞նչ եյի լսում այս մարդուց ։Մյուս կողմից ի՞նչ ծածկեմ, նրա այդ խոսքերը սրտիս կպան, նեղացա։ Ուզեցի ասեմ՝ քեզ պես աստծու մոռացած մարդը վոր գործիք աշխտանք վրա յե,յես հո վաղուց եմ գործ ճարած ու ճարած։ Բայց Գրիգորը չմնաց, ասաց՝ գնալու ժամանակ ե. ձեռք տվեց ինձ և հազը բռնեց։ Հազալիս կասեյիր թե մարդու թոքերը կտոր֊կտոր են արել, ածել մի չոր կաշվե պարկի մեջ։ Հազը վո վերջացավ, կասես Գրիգորը մի շնչումը Քարինտակի ձորիցը վազել ե, բարձրացել Շուշու ժայռի գլուխը.այնպես եր հևում ։


Յես գնացի Գրիգորի ցույց տված շամախեցի խոհարար Սադայի խանութը, ուր կերակուր եյին ծախում. խնդրեցի, վոր կենալու տեղ տա ինձ։ Սադայը մի նեղ ու բարակ սանգուղքով ինձ վեր բարձրացրեց։ Խանութի գլուխը տախտակով կտրած եր, մի փոքր տեղ եյին շինել գիշերը քնելու համար։ Այդտեղ կանգնած ման գալ չեր լինի։ Պետք եր մեջքը կռացրած շարժվել։ Յերեք մարդու շորեր կային այդտեղ դրած։ Յես ել իմ շորերը դրի:


Յերեք որ ման յեկա, գործ չճարեցի։ Ումն ասում եյի, պատասխան եյի ստանում, թե տեղ այժմ չկա, գուցե հետո լինի, մարդ շատ ե հարկավոր։ Սադայն ել հույս եր տալիս։«Մի վախիր,— ասում եր,—սրան Բագու կասեն, մեկ ել տեսար տեղն ինքն իրեն բացվեց»։ Սադայն ել խոստացավ, վոր ինձ համար գործ անպատճառ կգտնի։


Ցերեկները տեղ չեր մնում, վոր չգնամ, նայեմ, տեսնեմ, ատամս կտրած տեղն ել գործ խնդրեմ։ Յերեկոները յետ եյի գալիս մեր վերնատունը. մյուս գիշերողներն ել հավաքվում եյին, փոքր լամպը դնում եյին առաջներին, նստում ։ Ընկերներիցս մեկը զանգեզուրցի մշակ եր, մյուսի բաները չկարողացա իմանալ, իսկ յերրրորդը շամախեցի քարտաշ եր։


Յերկրորդ գիշերն իմացա, վոր տեղներս շատ նեղ ե։ Ինչ տեսակ մարդ ասես, վոր չեր գալիս. շարվում եյին, թուղթ խաղում։ Շարժվելու տեղ չկար. կասես թե մեզ վեր եյին առել, ներս խցկել մի տակառի մեջ: Մնում եյի պատին մեխված, գլուխս գոգս գցած։ Ո՞Ւմ քունը կտաներ. սպասում եյի, սպասում, թե հիմա կցրվեն, մի ժամից կցրվեն. աչքերս փակվում եյին, զոռով բաց եյի անում, նայում։ Չե, սրանք այստեղից գնացող պտուղներ չեյին: Մի կերպ ընկնում եյի խաղացողների մեջքի ու պատի արանքը, խեղդվում, քրտինքս դուրս եր գալիս, և այդպես քնում եյի։


Բայց ամենից դժվարը առավոտն եր։ Առավոտը ամենից շուտ