Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/793

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եյի յես զարթնում ։ Բայց վոչ թե իմ կամքով, ծուխն եր վեր կացնում։ Մեր տախտակների տակ Սադայի կերակուր յեփելու տեղն եր։ Սադայը մի իրանցի հայ ծառա ուներ , հաստ դեղին չուխան հագած, միշտ թևերը մինչև արմունկները յետ ծալած։ Նա յեր կերակուր յեփում։ Անիծվածը մթին, մթին վեր եր կենում, կրակ անում, վոր ամանները լվանա։ Մուխը տախտակների ճեղքերով լցվում եր մեր ոթևանի մեջ, մեզ խեղդում։Քունս փախչում եր, մանավանդ յերբ տակիս տախտակները տաքանում եյին։Գլուխս բարձրացնում եյի, տեսնում, վոր իրիկունը ով վոր յեկել եր, այդտեղ ել մնացել եր.բոլորը թափված են միմյանց վրա։ Շուտ եյի շորերս հագնում դուրս փախչում։


Կենալու ուրիշ տեղ չեյի գտնում։ Արդեն Սադայի պարտականն եյի։ Կիրակուրները բերում եր, առջևս թափում. այնքան ել քաղցր լեզու ուներ, վոր չեյի միտք անում, թե հաշիվս շատանում ե։


Կիրակի որը դուրս յեկա ծովի ափը, թագավորական այգին գնացի ։ Ե, ինչքան մարդ կար, ինչքան մարդ, ասես թե թափոր եր։ Շատ մարդ տեսա մեր Ղարաբաղից։ Հավատացիր, վոր յեթե մի-մի համրես, Ղարաբաղի կեսն այստեղ եր։ Մեր մեծ-մեծ իշխան հարուստները, մեր լավ վաճառականները այստեղ եյին։Քանիսին կլինեմ ձու, ճուտ, կարագ, կանաչի տված։Բոլորին ճանաչում եյի• շատ կարելի յե իրանք ել ինձ եյին ճանաչում, բայց չեյին ել ուզում իմանալ, թե աշխարհումս յես ել կամ։ Սրանց մի կողմ թողնենք։ Մեր ջահելները, մեր ժիր արհեստավորները, վոր մի ժամանակ քեֆեր եյին անում Ղյարաբաղում, հիմա ուսները ներս քաշած, գլուխները կախ՝ այստեղ պինդ նստած են։ Մեկն ասում ե՝ ի՞նչ կա Ղարաբաղում, վոր գնամ. մյուսը թե՝ չեմ մոռանալ, բայց աչքիս տակ տասը տարի յեմ դրել, տասը տարուց հետո գուցե գնամ։ Նրանց տեղ իմ սիրտս ե ճաքվում, Մի խոսքով, Ղարաբաղում կորցնում ես, կամ մեռած ես համարում, ուրիշ տեղ չվորոնես, Բագու գնա։ Տունդ քանդվի, քադաք. այսքան բազմությո՞ւն կլինի, այսքան հարստությո՞ւն։ Մեծ-մեծ տներ, նավեր, շոգենավեր, կառքեր։ Վո՞ր մեկին մտիկ անես։ Չե, լավ տեղ ե, փող աշխատելու տեղ ե։ Յես սխալ եմ։ Յեթե ինձ համար գործ չկա, մեղավորն եմ սև բախտն ե։


Կիրակին ել մթնեց։ Իրիկունը պատահեց իմ հին ընկեր Իսրայելը, վոր միշտ հարուստ ղարաբաղցու տան ծառա յեր։ Նա ասաց, թե իր աղայի գործում տեղ կա, լավ կլինի՝ գնամ նրա մոտ։ Տեղը ցոսյց տվեց։

Հա, հիմա սկսվեց։ Հիմա յել յես փող կաշխատեմ աստուծով։