Սիրտս չեր համբերում մինչև առավոտը, թրթռում եր։ Այդ իրիկուն մեր վերնատանը հավաքվածներն ել այնքան վատ չեյին թվում աչքիս։ Նրանց մոտ նստեցի, մտիկ եյի անում, ինչպես եյին խաղում։
...Ինչ գլուխ ցավացնեմ, մի շաբաթ ել անգործ մնացի։ Սրտումս
ել յուղ չեր մնացել, այնքան մտածում եյի։ Կնիկս, յերեխաներս...
աստված, հիմա հացի կարոտ են, ինձանից փող են
սպասում, աչքները ճանապարհի յե։ Իմ դուրս գալու որը կնիկս
ասում եր, թե մի շաբաթվա հաց ունենք։ Բայց յես այստեղ ի՞նչ
բանի յեմ։ Գոնե մի նամակ ել եմ գրում, վոր իմանան, թե յեկել
եմ հասել։ Ի՞նչ յերեսով գրեմ։ Պանդուխտի բանն այսպես ե, կգնա
մի տեղ, մինչև վոր գործը աջող չլինի, մինչև վոր յերեսը պարզ
չլինիչ, չի կարող իր տնեցուն մի մատնաչափ թուղթ գրել։ Թող
յերկու, յերեք, հինգ ամիս բանը վատ գնա, ոտարության մեջ մարդը
քար կդնի կրծքին, կլռի։ Շատ-շատ մի գնացողի կխնդրի, թե մեր
տանն ասա՝ յես լավ եմ։
Այսքան ել անբախտություն։ Գնացի Իսրայելի աղայի մոտ, աղաչեցի,
վոր տասներկու մանեթանոց տեղը լինի, տա ինձ։ Ասացին՝
ել հարկավոր չես, մարդ գտել ենք։
Կերածս ու խմածս հարամ եր դառել գլխիս: Այս վո՞րտեղ եմ
և ինչ եմ։ Մարդիկ իրանց գործի յետևիցն են ընկած, փող են
աշխատում, յես ձեռքերս ծալած նստած եմ, կարծես փող ինձ հարկավոր
չե։ Քիչ եր մնում, վոր Սադայի մոտ լաց լինեյի։ Բայց նա
ինձ քաղցր խոսքերով եր անում, սիրտ եր տալիս, թե՝ մի վախիր,
տեղ կլինի։ Խաբում եր ինձ։ Իր հաշվի յետևիցն եր. շաբաթ ու
կեսից հետո պարտքս միքանի մանեթ եր դառել։
Ախ, ինչքան դժվար բան ե անգործ մնալը և յերեկոները այնպիսի
մարդկանց հետ նստելը, ինչպես ինձ հետ կենողներն եյին։
Ամեն որ աղաղակ, ամեն որ կռիվ, հայհոյանք. թղթախաղ։ Իմ անկողինն
այնքան կոխ եյին տվել, վոր վոչ կապերտ եր դառել. ցեխը,
հողը թափվում եր, յերբ քնելիս շորերս բաց եյի անում։
Ի՞նչ քուն։ Փոքրիկ վերնատանը բավական չեր վոր պապիրոսի
ծուխը մլլում եր, լամպն ել մի կողմից եր ծուխ տալիս։ Խեղդվում
եյի, խեղդվում։ Առավոտը յերբ ներքևի ծուխը վեր եր բարձրանում,
սիրտս ծանր եր, հազում եյի խզզացնելով, գլուխս մինչև
կեսոր տրաքվում եր, ցրիվ եր գալիս։
Հաց քիչ եյի ուտում, վոր ծախս քիչ լինի: Քաղցած, չարչարված,
անբան, անգործ... Հիմի յել վոր միտս են ընկնում այդ սև
որերը, սիրտս արյունով լցվում ե։