ԱԲԱՐԱՆՑԻ ՄՈՒՔԵԼԸ ՆԱՎԹԱՀԱՆՔՈԻՄ
1.
Ձմռան սկիզբն եր. նավթահանքերում մի դժոխք որ։
Առավոտից սկսած՝ ձյունախառն անձրևը սև հոգսի պես թափվում
եր անհամբույր թխպոտ յերկնքից, մերթ սաստկանալով, մերթ
նվաղելով: Յերբեմն ուժգին հովն ալեկոծում եր թաց մթնոլորտը,
թափով շփում եր ու ձախ ձյունախառն անձրևը, վզզում եր
բազմաթիվ սյուների ու լարերի վրա, հեկեկում եր կիսավեր շենքերի
տակ, ճռռացնում եր վիշկաների տախտակները, մի վայրկյան
խլացնում եր մեքենաների շառաչն ու ճախարակների աղմուկը,
ապա անցնում եր, սուրում դեպ հեռուն, դեպի լայնարձակ, մերկ
հարթությունը։
Մրապատ, սև շենքերի ու վիշկաների պատերից ջրի բարակ,
յերկար ծլանքներ, վորպես գալարուն վորդեր, սահում եյին վար
ու խառնվում փողոցների մածուցիկ, գարշահոտ շաղախին։ Դրսի
ցուրտ խոնավությունը ներս եր խուժում բնակարաններն ու գործարանները,
կամ մշուշի բակ կապած՝ թուխ, փողփողուն շղարշի
պես, գալարվում, որորվում եր մուտքերի առաջ, մինչև որ քամու
մի նոր հոսանք ցրիվ կտար նրան։
Ցեխ ու պղտոր ջուր եր ամեն կողմ, մինչդեռ վերից՝ յերկնքի
փոխարեն ծանրացած եր գոլորշու, ծխի, ձյուն ու անձրևի մի մուգ
զանգված, վորպես մի հսկայական ու աղտոտ լաթ։
Նավթահանքերում, սակայն, կյանքն էր սովորականի պես եր—
խելահեղ ու տենդոտ։ Ահագին հնոցներն, ինչպես միշտ, գոռում եյին,
մեծ ու փոքր անթիվ խողովակներ ընդհատ—ընդհատ վործկում եյին
թանձր ու տաք գոլորշին, բարձր ծխնելույզներն անխռով ծուխ ու
մուր եյին թքնում յերկնքի ճակատին, անիվները դառնում եյին
վայրագ ու ցասկոտ պտույտներով, ու յերկաթը ինչպես կատաղած
շուն՝ համառորեն կրծոտում, չանգռում եր յերկրի կուրծքը։
Յեվ ամեն կողմ՝ աղբ ու մուրի մեջ կորած մի բազմություն,
տարտամորեն խոկուն, տքնում, յեռում եր հնազանդ այն վիթ խարի
մութ ուժին, վոր անողոք ու բիրտ՝ մռնչում եր հնոցների,
մեքենաների, ճախարակների ժխորի մեջ, թնդում եր յերկրի մութ
անդունդներում կամ ժայթքում դեպի վեր, վորպես թանձրացած
զայրույթ։ Անհրապույր ու հողմածեծ հարկերի տակ ջլուտ բազուկներ
կային, վորոնք կծկվում ու բացվում ու բացվում եյին հարվածների հետ