Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/801

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներդաշնակ, հաստ, հզոր թիկունքներ, վորոնք գալարվում, կռանում ու բարձրանամ եյին մեքենաների քմահաճույքով, և ծով քրրտինքը ծորում եր խոժոռ ճակատներից, հոնքերից, ակոսում եր դեմքերի մուրը, ըեկնում , տրորվում եր վոտների տակ աղտոտ շաղախի մեջ։ Յեվ անվերջ, համատարած մի տնքոց, յերկունքի պես ծանր ու խորունկ, բարձրանում եր հազար կողմից խառնվում եր հողմերի սույլերին, փարում եր ծխնելույզների և վիշկաների կատարներին ու գնում եր խեղդվելու թաց մթնոլորտի մեջ: Աղտոտ մշուշապատ փողոցներում յերևում եյին հատ-հատ բանվորներ, վորոնք յերկարավիզ կոշիկները ցեխերի մեջ քաշ տալով անցնում եյին դանդաղ ու հոգնած ու կորչում այս ու այն գործարանում։ Յերբեմն հայտնվում եր մի ծածկված կառք, վոր շառաչյունով ակոսում եր ծխը ու այս ու այն կողմը ցրիվ տալիս, ապա տիրում եր ամյություն , և ձյունախառն անձրևը մաղվում եր, մաղվում: Չգիտես վորտեղից հանկարծ հնչվում եր մի սուլիչի սուր, անախորժ ճիչը,վոր համատարած խոնավության մեջ հոնքրտում եր ու մեռնում:


Ճաշն անց եր արդեն, յերբ աբարանցի Մուքելը, մի կարճահասակ ու պնդակազմ յերիտասարդ, իր գործատեղը գնաց՝ կրորդ հերթին։


Դժկամակությամբ մտավ գործարան. ձյունն ու արձրևը թրջել եյին նրան, և առանց այն ել նավթից միշտ թաց իր զգեստները այլև չեն տաքացնում մարմինը. վիշկայի տակ ցուրտ ե. տեղ-տեղ անձրևի կաթիլներ են ընկնում անհաճո ճղփյունով։Քամու ձայնն ել չի սիրում. ու միքանի անգամ ատամների արանքից մռմռաց.

— Անտեր մնաս, հա՜...


Այնուամենայնիվ նա պինդ բռնել ե լծակը ու լավ գիտե, թե յերբ պետք ե շարժել այն, վորպեսզի նավթահան դույլը վար իջնի հորը, ապա վեր բարձրանա լեցուն։ Ուշադիր ու ակնապիշ նայում ե առաջի անիվի պտույտներին, բարձրացող ու ցածացող շղթային:Քամու ձայնից դուրս՝ նա վոչինչ չի լսում. մեքենաների աղմուկին այնպես ե ընտելացել, ինչպես ընտելանում ե ջրվեժի միալար ու հարատև շառաչին։ Ինքն ել մի մասն ե կարծես հանքերի, գործարանների այդ անծայր վորոտին, այդ փնչանցնող, հևացող խողովակներին ու հնոցներին, այդ համաչափ ու տենդոտ շարժումին։ Ու մեքենաների պես անգիտակից՝ կատարում ե իրեն հանձնված գործը միանգամայն անտարբեր՝ թե ի՞նչ ե դառնալու հետևանքը։