Սկզբում միքանի շաբաթ նա գիշերային պահապան եր. հետո բահ տվին ձեռքը ու պատվիրեցին նավթահորի շուրջը ցեխերը մաքրել. ապա կանգնեցրին մի հնոցի առաջ, իվերջո սովորեցրին լծակը շարժելով հորից նավթ քաշել ու ասացին, վոր նա այժմ տարտալշչիկ ե։Այդ բոլոր փոփոխություեներից նա բնավ չեր տրտնջում, հանձնված աշխատանքները կատարում եր հավասար բարեխղճությամբ, ինչպես և լուռ հնազանդվում եր, յերբ հանրակացարանում նրա տեղն ուրիիէն եր տրվում։ «Միևնույնն ե,—մտածում եր նա,—հորդ տուը չի, ծառայող ես , արա՛, պատվիրում ենք դարձիր, ուր կասեն, միայն թե...»։
Այդ «միայն թե»֊ն իր անհայտ, փոքրիկ գոյության մեծ յերազե եր։
Միայն թե կարողանար անտեսել հարյուր հիսուն րուբլի։ Այդ
գումարը նրա գերագույն յերջանկությունը պիտի կերտեր։ Հիսուն
րուբլին հոր պարտքն եր, վոր թանգության տարին վաշխառուից
առել եր զավակները սովից փրկելու համար. հարկավոր եր շուտով
վճարել, քանի տոկոսները շատ չեն շահվել։ Մնացած հարյուր րուբլին
էր հարսանիքի փողն եր -Մուքելը նշանված եր և գյուղում
նրան սպասում եր Թոսանենց կարմրաթշիկ աղջիկը, այն սիրուն
Սաթոն։
— Սա՛թո, ջա՛ն Սաթո ...
Ու նա խորունկ ախ քաշեց։
Մի տարի յե, ինչ հեռու յե, չի տեսել։ Լուրերն ել այնպես
ուշ֊ուշ են գալիս գյուղից։ Չգիտե նույնիսկ, թե հայրը այն անիրավ
պարտքից ազատվե՞լ ե, թե վոչ. քանի անգամ փող ե ուղարկել
տուն այդ նպատակով։ Գիր չկա. ո՞վ պիտի գրի. ծերունի հայրը
անգրագետ. գյուղում տերտեր , վարդապետ չկա.թե գրող ել
ճարվ,քրանի՞ ժամ ճամպա պետք ե կտրել նամակը պոստին հանձնելու
համար:Հեշտ բան չի,հայրը մենակ մարդ ե, հազար ու մի
ցավի, հոգսի տեր։
Քամին կրկին ճռռացրեց տախտակները, վիշկան դողդողաց , և
ջրի կաթիլները սաստկացան։
-Հայ անտեր մնաս,-վերստին մռմռաց Մուքելը։
Ու հիշեց, թե ի՜նչ քամիներ են լինում իրենց յերկրում , ինչ
ձյուն,ինչ բուք֊բորան. ճամպա չկա, ձորերում, սարերում փոթորիկից
մարդ ե խեղդվում։ Յերկար ձմեռը անեծքի պես թառում
ե ցածրիկ խրճիթների վրա, ու ութ ամիս անարև յերկինքը ցասումով
ու խոժոռ ե նայում վար։
- Մի մարդ ել չեկավ՝ լուր բերի,—մտմտաց ինքն իրան Մուքելը։
Մեքենան գործում ե անընդհատ , անիվը դառնում ե համաչափ