Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/803

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու թափով. նավթահան դույլը Մուքելի ձեռքի փոքրիկ շարժումով իջեում ե շաառչյունով խոր, խոր, մինչե յերկրի արգանդը, ապա նորից խուլ աղմուկով վեր յելնում դուրս թափում դեղնավուն, փրփրուն հեղուկը։ Այնուհետև ուր ե գնում այդ հեղուկը — Մուքելը չգիտե, բնավ պետը ել չի զգում իմանալու։ Նա գիտե միայն, վոր դա փող ե, ծով հարստություն, վորը տեր ունի. գիտե, վոր ինըը այդ լծակը ճիշտ ժամանակին պիտի շարժի, վորպեսզի ստանա ամսական քսան ու մեկ րուբլի։


ՈՒ այսքանով գոհ ե...


Նա աշխատում ե վանել թաց, ցուրտ որվա մռայլը և ինչպես ամեն որ՝ անձնատուր լինել իր յերազներին։ Այս ժամերին նա ասես յերկու մարդ ե,մեկը ճիշտ մեքենայի պես ղեկավարում ե լծակը ,շարժում շղթան,հորի մեջ թաղում դույլը ու հանում կանոնավորապես. մեուսը՝ վերապրում ե ապրում ե անցած հուշերի հմայիչ պատկերներ ու ստեղծում ե նոր գողտրիկ հեռանկարներ: Յեվ բոլորի վրա իշխողո միշտ Սաթոն ե, իր սևաչյա, կարմրաթուշ նշանածը:


Հայրենի դաշտ, լեռ ու ձոր մշուշի մեջ կորած՝ թռչունների յերամի պես շարան-շարան անցնում են աչքի առաջից, և հանկարծ... Սաթոն արտում վար ե անում, ցելը ակոս—ակոս փռվում ե, լայնանում, հետո կանաչ արտ, հետո հասած, վոսկեթույր հասկեր, ու նորից Սաթոն. մինչև իրանը ցորենի մեջ թաղված. ու ժպտուն զույգ յեզներն ե, հիշում, մեկը կարմիր ե, մյուսը՝ սև. այս վերջինն անհնազանդ ե , հաճախ սամի յե կոտրում),այս պատճառով դրսի կողմի սամին յերկաթից ե... Իրենց տան դուռը ճռռում ե այնպես բարձր, մանավանդ ձմռանը, խրճիթը ցածր ե ու մրոտ, բակը պատ չունի, առջևից անցնում ե դաշտերի ճամպան, վորտեղից գյուղացիք աշխատանքի յեն գնում, անասուններն՝ արոտի, աղջիկները՝ քաղհանի ու դարձյալ... Սաթոն , գույնզգույն թաշկինակը գլխին, մազերի վեց երկար հյուսեր սիրուն թիկոնքին ալեծածան. ուղիղ վեց ե, Մուքելը շատ լավ գիտե, ամեն մեկը ջոկ-ջոկ համբուրել ե, հոտոտել վորպես ծաղիկ։ Կարոտի անուշ թախիծից աչրերն են թաց անում, և նա ժպտում ե արցունքի ջայից այդ արբեցուցիչ պատկերին ... — Շո՛ւտ արի, Մ՛ուքել ջան, շո՛ւտ արի,-—Սաթոյի վերջին խոսքերն եյին մեկնելու նախընթաց յերեկոյին, լերբ Մուքելը գաղտագողի տեսավ նրան. ու պատասխանն յեղավ մի համբույր ... բոց համբույր, վոր որեր շարունակ յեռում եր իր շրթունքներին ։


—Աչքս ճամպիդ ե, հա՜ա, բալ՛ա ջան,—ասաց հայրը, մինչդեռ մայրը ծածուկ լտցեց, վոր հայրը չտեսնի։