Այնն որից անցավ ահա մի տարի։ Վերադարձի ժամը հեռու չե- ամիս ու կես, կամ յերկու ամիս։ Հարսանիքի փողը լրանալու վրա յե. զուռնաչի Նավոն ինչ կկլկլացնի, պա՜ր...գյոնդը յերկար,յերկար ու...Սաթոն։
— Սաթո՛, ջան Սաթո...
Քամին անախորժ շառաչյունով զարկվեց վիշկայի կատարին,
մի տախտակ պոկեց, ձյունն ու անձրևը ներս շփեց։
— Հա՛, յես քո ակն անիծեմ։
Մուքելի սիրուն յերազները շաղվեցին, նա սարսռաց ցրտից,
կծկվեց. դույլը շռինգով դուրս յեկավ ու թափվեց, բայց մազ մնաց,
վոր սովորականից ավելի բարձր նետվեր։ Մուքելն զգաստացավ
յերկու անգամ ուժգին ու խորը շնչելուց հետո. նա թողեց մտքերը,
հայացքը նշանին բևեռած, ամբողջապես իր գործին յեղավ։
— Բարի աջողում,ախպեր ։
Ներս մտավ մի միջահասակ, թխադեմ յերիտասարդ, հաստ մահակը
ձեռքին, ահագին մորթը փափախը գլխին, դեղին աբան թիկունրին,
ցեխոտ տրեխները պինդ կքած վոտներին ու զույգ զանկապանները
սրունքներին:
Մուքելը նախ շվարած նայեց, ապա հրճվանքով բացականչեց.
— Վայ դու հազար բարի, Սեդրակ ջան... Կաց, կաց, մի
առաջանա, տղա, — շարունակեց նա աչքը չհեռացնելով լծակից, յերբ
նորեկը դեպի ինքը նետվեց. — կաց, ես սատանի բան ա, ձեռքից թողնել
կարելի չի, տներս կքանդա։
Նորեկը նախ մնաց բերանաբաց, աչքերում անորոշ յերկյուղ,
ապա կարծես անակնկալ հարվածի առաջ՝ յետ-յետ քաշվեց, թիկունքը
պատին տվեց ու քարացավ իր տեղում:
— Նստի՛ր, Սեդրակ ջան, նստիր են գետնի վրեն, մատաղ...
Հը՞, ինչ կա, ի՞նչ չկա գեղում:
Սեդրակը լուռ եր։
Մուքելի հորաքրոջ վորդին եր. հասակակից ու սրտակից ընկերներ
եյին, միասին մեծացել եյին յեղբոր պես ու շատ սիրում
եյին իրար։ Նա շատ կոտրվեց, յերբ Մուքերը թույլ չտվեց նրան
առաջանալ, լռելյայն նստեց կողքի գերանի վրա, փափախը հանեց,
ջուրը թափ տվեց, հազաց, քիթը սրբեց, բայց ելի մնաց լուռ:
— Տո, ձեն տուր, տնաշեն, լեզուդ կապվավ... ասա ինչ խաբար
ես բերե, սաղ, սալամաթ են։
— Շատ բարով ին անում... ափոդ աղեկ եր, մերդ ել... զմմենն
ել բարևում ին...
— Բա Սաթո՞ն, — անհամբերությամբ հարցրեր Մուքելը։