Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հել, ինձ ել կկանչես, կհանձնես, վոր ինչպես խելքս կտրում ա, դրանց բարիշացնեմ[1]. իհարկե դրանից հառաջ աջամբուրը իր վոտովն յեկած կըլնի:

____

Շատ զուլումն[2] ա ես Սաքոն, թե վոր սրա պեսները չլինեյին, ինչ պտի ըլներ մեր հալը, մենք քաղցած կզկռտայինք, ո՞վ եր կարող ամեն մի գյուղացու հետ յերկար մասլահաթներ[3] անելով մի քանի կոպեկ պոկել. ախար մի ռոճկով մարդ կապրի. տարեկան չորս հինգ հարյուր մանեթ ա՝ վոր ըսկի Յերևանու մենծամենծների դռներին կանգնած յասավուլներին չի հերիք՝ թե վոր են ել ստանանք, մտածում եր ինքն իրան մովրովը Սաքոյի հեռանալուց հետո. բայց թե ինքը Սաքոն ինչպես վարվեց այս գործի վերաբերությամբ, հետևյալ գլուխը թող բացատրի։

«ՀԱՑԻ ԽՆԴԻՐ»

____


1.Ի՞նչ տարբերություն կա Աբովյանի յեվ Պռոշյանի նկարագրած գյուղի միջեվ: 2.Վո՞րոնք են միկիտան Սաքոյի տնտեսական ուժեղացման աղբյուրները:

____


ՅԱՍԱՎՈՒԼ


Յերևանու յերկիրը պարսից իշխանության տակից իսպառ ազատվելուց հետո վարչական ձևի կողմանե զանազան փոփոխությանց յենթարկվեցավ. սկզբներումն ավելի պարսկականին մոտ՝ բայց վերջերումը մի հաստատ վարչություն կազմվեցավ։ Յերևանը նահանգական քաղաք կոչվեցավ, նահանգապետ, գավառապետներ և գավառակապետներ նշանակվեցան և այդպես տևեց՝ մինչև հաշտարար ատյանների հաստատությունը։


Վիպասանությանս մեջ կատարված անցքերը լինում են գավառակապետների միջոցները, վոր պարսկական ընդհանուր բառով մովրով եյին կոչում և վոր ինքնին ունեյին յուրյանց առանձին ատյանը՝ ոգնականներով, գրագրներով և ստորին պաշտոնյաներով, վորոնց յասավուլ անուն են տալիս:


Թողած մովրովի մյուս ծառայակիցքը, անտեղի չեմ համարում յես մի հայացք ձգել յասավուլների կազմակերպության վերա:

  1. Հաշտեցնել:
  2. Ճարպիկ:
  3. Խորհրդակցություն: