Jump to content

Էջ:Lusnyak.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՂԱՐԻՊԸ
Քսան տարի կ՚անե, մարի՛կ,
Որ հեռավոր եմ քենե,
Գլուխս չունիմ բուրդե բարձիկ,
Քսան տարի է, մարի՛կ:

Շալակս առած կաշի սերմեր`
Բեռ կը կրեմ ամեն օր,
Երեսըս` խինդ, սիրտըս` սևեր,
Ճիկերս հատավ կարոտով:

Անո՜ւշ մարիկ, ա՛լ քեզ տեսնել
Մտքես հաներ եմ, գիտե՞ս,
Ճիտիս պարտքն է խաչըս քաշել`
Պատառ մը հաց խրկել քեզ:

Գեղիս աղվոր Էգիին տեղ
Հոս խուց մ՚ունիմ մութ, աղտոտ,
Ձեռքդ շինած անկողնուս տեղ
Չուլ մը փռած` դրան մոտ:

Ուժ չը մնաց աշխատելու,
Օր մը վերեմ կը մեռնիմ,
Երկու աղբեր, մեկ տիրացու
Զիս թաղելու կը տանին:

Ու փոսին մեջ հոն, մինակուկ,
Լուռ կպառկիմ ես, մարի՛կ,
Գոնե կարոտըդ չեմ քաշեր,
Քո՜ւն կը լինիմ հանդարտիկ: