Էջ:Lusnyak.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՀՆՉՅԱԿ
Մեկուսի մնացած սլատերուն ետին ցից,
Քաղաքին անցքերեն անգիտակ ես կ՚անցնիս,
Գլխուս վրա` ընդարձակ կա երկինքը անբիծ,
Ոտքիս տակ մոխրագույն տափարակ մը
գետին:
Հոգիս նվազ երգ մըն է, հանկերգ մը
հանդարտիկ,
Զոր հովերը շուտով կը կտրեն չորս կողմեն.
Մամռապատ գետնին վրա—տխրաբույր
դալարիք—
Ոտքերըս շատ անգամ գյուղիս հողն կ՚որոնեն:
Սակայն երբ իրիկվան վերջալույսը բոցեղ
Գա հոս-հոն թափելու շուքերը ծառերուն,
Հորիզոնը պճնե իը գույնովը շքեղ,
Ու հովն ալ ուժգնորեն գա ցրվել իմ մազեր,
Կը սիրեմ ես կուրծք տալ փոշիին ու հովուն,
Կրակե վերջալույսն է հիմակ սերս առեր...