Էջ:Lusnyak.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼԱՑԻՆ ԳԻՇԵՐԸ
Ստվերները հեռուն ահա կ՛երկարին,
Մթագնելով կանաչությունը սարին,
Այնպես տխուր կը սևանա օրն ալ, ավա՜ղ,
Տառապանքի լսվին կոծերը նվաղ:
Եկեղեցին սև կը պատեն, մահաստվեր,
Լացի երգեր կը բարձրանան դեպի վեր,
Եվ մոմերուն մարող լույսին առընթեր
Ժողովուրդին լսվին խղդուկ հառաչներ:
Այս գիշեր մինչ Տերիս մահը կ՛եղերգեն,
Այնչափ հեռու ժամեն, խունկեն,աղոթքեն,
Անկողինիս ճերմակին մեջ իմ միտքեն.
Այն երկնային Մահին հանդեպ կուլամ ես: