Այս էջը հաստատված է
շատ աննշան պիտի երևար աչքիս, եթե հիվանդին քույրը մտնելով նախանձի հարված մը չի տար եղբորը. ծաղիկե մը կը նախանձեր... ԵՐՋԱՆԻԿՆԵՐԸ Ի՜ՆՉ ԵՍԱՍԵՐ Կ՚ԸԼԼԱՆ ԵՂԵՐ... ...Ի՜նչ բարի եք, եղբայրս. ստուգիվ ձեզի պես եղբայր մը մեծ գանձ մըն է և իրավունք ունին, եթե նախանձին: Ահավասիկ, թուղթիս վերջը եկավ ինչպե՜ս ամեն բանի վերջը կուգա կոր այս միջոցիս... Չեմ գիտեր, թե սուտը իրավին դիմակը հաջողապես կը կրե՞. մի՛ մոռնաք ձեր անձնվեր քույրիկը...