Էջ:Lusnyak.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԾԱՆՈԹԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Ներկա ժողովածուն երրորդ, ամբողջական ժողովածուն է, ուր փորձ է արվում ընթերցողին ծանոթացնել արևմտահայ մեծատաղանդ վաղամեռիկ բանաստեղծուհի Հերանուշ Արշակյանի (1887-1905) ստեղծագործությանը: Տպագրված առաջին հետմահու ժողովածուն լույս է տեսել Կ. Պոլսում 1910 թ., բանաստեղծուհու մահվանից հինգ տարի անց` Հրանտ Նազարյանցի խմբագրությամբ և Մերուժան Պարսամյանի առաջաբանով. «Այդ գիշերը (Հ. Արշակյանի շիրիմին այցելելուց հետո, Ա. Ա.), որոշեցինք գիրքով մը անմահացնել վաղամեռիկ աղջկան անունը» (Հերանուշ Արշակյանի, «Իր կյանքը և բանաստեղծությունները», կազմեց Հր. Նազարյանի, Կ. Պոլիս, 1910, էջ 9): Ժողովածուն բացվում է Հ. Արշակյանի հիշատակին նվիրված բանաստեղծությամբ.

Հի՜ն մոռցված եղանակի մը նման`
Թաղել անցյալն իր հուշքեուն մեջ աղի.
Ու փեթրտել թերթ թերթ հոգին` իրիկվան
Բուրումնահեղց լռության գոգն ամայի:

Մեռնի՜լ թոշնող վարդերուն՛ հետ աշունի.
Մեռնի՜լ, ո՜վ քույր, իրիկուն մը լռամած.
Ու անծանոթ ճամբայե մը գողունի,
Անցնիլ կյանքեն՝ դագաղին պես համընթաց: