Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մեր հին թարգմանիչներն օտար աստվածների ու դիցազների անունների տեղ դնում են համապատասխան հայկականները, կամք ընդհակառակն, ինչպես՝ Զևս — Արամազդ, Ափրոդիտե — Աստղիկ, Հերակլես — Վահագն, այսպես և Օրիոն — Հայկ։ Այս ցույց է տայիս, որ հսկա դիցազն Հայկն իր էական գծերով նման է եղել Օրիոնին: Աստվածաշնչի մեջ Օրիոն համաստեղությունը թարգմանված է Հայկ անունով: Այժմ ևս մի քանի կողմերում ինչպես և մի ժողովրդական երգի մեջ, գտնում ենք Խէկ — Հայկ անունը նույն համաստեղության համար: Օրիոնը, հունական աոասպելաբանությամբ, մի քաջ և անխոնջ որսորդ է, ծովի աստված Պոսիդոնի որդին, մի վիթխարի հասակով հսկա, բացաոիկ ուժի և գեղեցկության տեր, Եոսի — Արշալույսի սիրականը։ Նա համարձակվում է մերժել Արտեմիսի սերը և կամ սկավառակ ձգելիս մրցության է հրավիրում նրան։ Դրա համար այդ դիցուհին պատժում է նրան, կծել տալով մի կարիճի, որից և մեռնում է հսկան: Բայց հետո անմխիթար մնալով նրա կորսաի համար, դիցուհին նրան փոխադրել է տալիս երկինք, ուր նա կազմում է ամենափայլուն համաստեղություններից մեկը։ Հայկը նույնպես մի գեղեցիկ «դիւցազն» է, «գեղապատշաճ և անձնեայ, քաջագանգուր, խայտակն և հաստաբազուկ», «ի մէջ հսկայիցն քաջ և երևելի»։ Ապա՝ Հայկին իբրև որսորդ է ներկայացնում և Բելի նրան ուղղված խոսքը Սեբհոսի մեջ, «Կեաց ի տան իմում խաղաղութեամբ, ունելով ի գործս զմանուկս ի տան իմոյ զորսականս»: Հայկն և Օրիոնը, ուրեմն, նման նկարագիր ունեն, բայց Հայկի առասպելը, այսինքն առասպելի գործողությունը տարբեր է Օրիոնի մասին պատմվածից։

Հայկը չկամենալով ենթարկվել բռնակալ Բեյին՝ իր զավակներով հեռանում է հյուսիս։ Բելը հսկաների բազմությամբ գալիս, հարձակվում է նրա վրա, որպեսզի նրան էլ ստրկացնի: Բայց Հայկն իր սակավաթիվ մարդկանցով ելնում է նրա դեմ, կռվի մեջ նետահար անում նրան, ցրվում նրա ամբոխը և ազատում իր երկիրը, որ իր անունով կոչվում է «Հայք»:

2. Զրույցի աոասպելաբանական ծագումը։— Այս առասպելն իր էական գծերով մի այնպիսի պատմվածք է, որ շատ տարածված է: Դրա նմանները կան շատ ազգերի, ինչպես և մեր գրականության մեջ, թե իբրև պատմական զրույցներ և թե իբրև առասպելներ։ Դրա նման են, օրինակ՝ հրեական Դավթի ու Գողիաթի կռիվը, մեր Սասունցի Դավթի ու Մսրա Մելքի կռիվը, այլև հսկա Սամի ու Քերքույիի կռիվը Շահնամայի մեջ, և Շվեյցարական Տելի զրույցը։ Տելն էլ որսորդ և քաջաձիգ աղեղնավոր է, նա էլ Շվեյցարիա մտնող բռնակալին սպանում է իր նետով և ազատում իր երկիրը։ Այս զրույցը պատմվում է նաև ասավածների, օրինակ, սկանդինավական Օդհին աստաւծո համար: Նա, աստվածների, հավանորեն և մարդկանց հայր, հանդես է գալիս ոչ միայն իբրև մի զորավար, որ իր զորքի գլուխն անցած՝ կռվում է թշնամի զորքի դեմ, այլև իբրև մի կատաղի որսորդ, որ նույնպես նետ-աղեզ է բանեցնում և կռվում է խավարի բռնակալների դեմ։ Նրա գերեզմանը շատ տեղ ցույց էին տայիս Գերմանիայում, ինչպես մեզնում՝ Բելի գերեզմանը[1]: Այս շատ տարածված զրույցը, ըստ աոասպելա-

20

  1. Հայկի առասպելի վիպական ծագումը երեում է հատկապես և այս կտորից. «Իսկ զրույցն, ուր քաջամարտկոքն անկաւ Բէլ անուանեաց Հայկ Գերեզմանց, որ այժմ ասին Գերեզմանակք: Բայց զդիակն Բելայ պաճուճեալ իմն տեղովք . . . հրամայէ Հայկ տանել ի Հարք և թաղել ի բարձրաւանդակ տեղում ի տեսիլ կանանց և որդւոց իւրոց» (Խոր. Ա 11): Հին գերեզմանները սովորաբար բարձրավանդակ տեղերում են շինված, և շատ հին ու նոր ազգերի մեջ, ինչպես և Հայաստանում, ցույց են տալիս, սովորաբար բարձր տեղերում մի տեղ հսկայի ողուղի կամ ազնավուրի գերեզման կոչմամբ, որ պաշտամունքի առարկա է: