Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գրիգորի անունը կրկնվել է իբրև վերնագիր («Երանելոյն սրբոյն Գրիգորի Հայոց Լուսավորչի» և նմանները)։ Իսկ որ Ագաթանգեղոսի մեջ ևս, ինչպես ասվեց, նման ձևով պատմվում է Սուրբ Գրիգորի համար, թև նա ճաոեր է հորինել, դա արժեք չունի այդ ճառերի հեղինակի նկատմամբ։ Ագաթանգեղոսի Պատմության խմբագրողը, այդ գիրքը ծաղկեցնելու համար, Կորյունից, հաճախ համառ կերպով, առել է բազմաթիվ ուրիշ կտորներ ևս, որոնք անտեղի և անհարմար են Սուրբ Գրիգորի համար։

Կորյունը պատմում է, թե Մաշտոցն Արևմտյան կողմերում «արարում շնորհագիր մատեանս զհարցն եկեղեցւոյ ասացեալ, ծովացուցաներ զվարդապետութեան զխորութիւն, և լցեալ ձեզոյ ամենայն բարությամբ»[1] ։ Դրանից հետո Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ և ներկայանում է Սահակ կաթողիկոսին ու Արտաշես թագավորին։ Այդ ժամանակներում հենց, օգտվելով հիշված շնորհագիր մատյաններից, նա հորինած պիտի լինի «հաճախապատում ճառերը», որոնց մեջ նա գրավոր ամփոփել է, ինչ որ տարիներ շարունակ բերանացի քարոզել է և՛ ժողովրդին, և՛ վանականներին, իր հիմնած վանքերում։ Այդ երևում է «Հաճախապատումի» հետևյալ կտորից, որի վրա, ինչպես հարկն Է, ուշադրություն չեն դարձրել։ «Ոչ տոհմից փառավորության փաոավոր առնի աո Աստուծոյ,, այլ աոաքինության բարետոհմության, Զի ի Հայս ոչինչ մեծագույն և ի Պարս[2] քան Արշակունեաց աղգս և տոհմս» ․ ․ ․ , Այլ եթե ոչ դստանացին ի բարի կրոնս, աւելի պատուհաս ընկալցին ի պետոնե , և ծառայք նոցա որ հաճոյ եղան Աստուծոյ Թագավորեանք փառավորեցին ի ածանե 4 նոցա պարաաոարեալցյտղագս մեղաց՝ պատժեցին արդար իրանանց։ Այս հատվածի բովանդակությունը չի կարելի վերագրել Գրիգոր Լուսավորչին, 4֊րդ դարի աոաջին երեսնամյակում։ Այն ժամանակ Պարսկաստանում շատ վաղուց ընկած էր պարթևական հարստությունը, իսկ Հայաստանում թագավոր էր առաջին քրիստոնյա բարեպաշտ Տրդատը քառասնամյա խաղաղության շրջանում, երբ Հայաստանի սահմանները շատ ընդարձակված էին, և իշխող Արշակունի հարստության անկման մասին խոսք չէր կարող լինել։ Դա հարմարվում է հայ Արշակունի տոհմի վիճակին 420-ական թվականներին, երբ թագավոր էր տոհմի վերքին պայագաար, Արտաքնոց, հայտնի ոչ իր արարեկրոն կամ «առաքինի» վարցով, երբ և հասկացողները պարզ նկատում էին այդ տոհմի մոտալուտ անկումը։ Վերեի հատվածը Մաշտոցի կողմից մի ազդարարություն է եղել, հարկավ, ոչ Վռամշապուհ թագավորին, այլ նրա այդ որգի Արտաշեսին։ Դրանով էլ որոշվում է և «հախճապատումի» հորինման ժամանակը՝ մոտավորապես 430-ական թվականները։ Այդ ճառերի բնույթն էլ այնպիսի է, որ ենթադրել է տալիս, թե դրանց ուղղված են մեծ մասամբ ոչ նորադարձ քրիստոնյաների։ Եվ եթե կան այնպիսի ճառեր, որոնց թերևս, ինչպես կարծել են, ակնարկում են նորադարձների, ապա չպիտի մոռանալ, որ հայ ժողովրդի մեջ 5-րդ դարում կա

  1. Կորյուն-Վարք Մաշտոցի էջ 66
  2. «Հախճապատում», էջ 258, ճառ Ի