Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երթևալ բնակէ ի լեռնոտին միում ի դաշտավայրի, յորում սակաւք ի մարդկանէ յառաջագոյն ցրուելոցն գադարեալ բնակէին. զորս հնազանդ իւր արարեալ Հայկ՝ շինէ անդ տուն բնակութեան կալուածոց ե տայ ի ժառանդութիւն Կադմեայ որդւոյ Արամանեկայ». «Եւ ինքն խադայ…այլով աղխիւն ընդ արևմուտս հիւսիսոյ. գայ բնակէ ի բարձրաւանդակ դաշտի միում, և անուանէ զանուն լեռնադաշտին Հարք, այս ինքն թէ հարք են աոաէն բնակեալք՝ ազգի տանն Թորգոմայ: ՇինԷ և գիւղ մի, և անուանէ յիւր անուն ՀայկաշԷն։» Նա բնակիչներ գտնում է նաև Տարոնում, Սիմ լեռան մոտերը. «Ի հարուսոյ կողմանէ դաշտիս այսորիկ, աս երկայնանոտիւ միով լերամբ, բնակեալ յառաջագոյն արք սակաւք, ինքնակամ հնազանդեալ դիւցազինն» (Խոր. Ա. 10)։ Նրանք, այդ հին նախահայ բնակիչները, որոնց հիշողություն են ուրարտացիների, Հայկի ցեղից չեն, այլ տարբեր ցեղից: Նրանք, ըստ Խորենացու մշակած առասպելի, ռեմական են, մինչդեռ Հայկն իր մարդկանցով հաբեթյան ցեղից է։ Հայկի սերունդը նրա Արմենակ որդու առաջնորդությամբ Հարքի կողմից տարածվում է դեպի հյուսիս–արևելք և բնակվում Այրարատում։ Այստեղ նույնպես գտնվում են հին բնակիչներ. «Ի յոլով տեգիս գտանէին բնակեալք ի մարդկանէ յերկրիս մերում ցան և ցիր սակաւք յառաջ քան զգալուստ բնկին մերոյ նախնւոյն Հայկայ» (Խոր. Ա. 12)։ Ապա հետագայում հայերն անցնում են Շիրակ և վերջապես Գեդարքունիք ու Սյունիք, կնշանակե Հայկի և իր սերնդի մասին եղած զրույցների մեջ շատ պարզ կերպով պահված է հայ ցեղի Հայաստան մտնելու և հետզհետե այնտեղ տեղավորվելու հիշողությունը։ Միայն ըստ արդի ընդհանրապես ընդունված պատմական տվյալների՝ հայերն արևմուտքից են անցնում արևելք, մինչդեռ ըստ Հայկի առասպելի՝ նրանց հարավից են գալիս դեպի հյուսիս. Եթե դա մի հիշողություն չէ այն մասին, թե հարավով դեպի արևելք շարժված հայ ցեղի մի ճյուղը հետագայում դեպի հյուսիս է տարածվել, ապա դա պարզապես ստեղծածն է քրիստոնյա մատենագրի, որ հայերի ծագումը, ուստի և Հայկի առասպելը, կապել է աշտարակաշինության հետ։

Ինչքան էլ Խորենացու ձեռով դրական մշակություն է կրած Հայկի առասպելը, բայց և այնպես դրա մեջ դրա երևում է նաև նախնիների պաշտամունքի հետքը։ Բնական է, որ այն դարերում, երբ իշխում էր հոգու հավատն ու նախնիների պաշտամունքը, հայ ցեղին առաջնորդող նահապետներից մեկը դառնար հայ ազդի նախնին: Այդպես էլ հենց կոչվել է Հայկը («Բնկին Հայկայ») և հայ ազդի ծագումն ու անունը բացատրել են նրա անունով։ «Աշխարհս մեր կոչի յանուն նախնւոյն մերոյ Հայկայ Հայք» (Խոր. Ա. 11), Թե ինչ լեզվաբանական կապ կա Հայկ և հայ բառերի մեջ, այդ պարզ չէ։ Բայց ժողովրդական ստուգաբանությամբ Հայկ անունը, որ նշանակում է հսկա, առնչության մեջ է դրված «հայ» անվան հետ, և Հայկը դարձել է հայ ազգի նախնին, որից ժողովուրդն ստացել է իր անունը։ Նույնպիսի ստուգաբանությամբ Հարք գավառի անունը կապված է եղել նախնիների հետ,—«Հարք, այս ինքն թէ հարք են աստէն բնակեալք՝ ազգի տանն Թորգոմայ»։ Այդ նախնին, ըստ այն դարերի հասկացության, մի պաշտելի էակ է, աստվածային ծագում ունեցող մի դիցազն, ինչպես և

22