Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Զհանդերձսն պատառեալ, զգէսս արձակեալ,
Մերկատիտ ի մէջ աշխարանին կոծէր.
Ձայն արկանելով ճչէր,
Ցողրս արտասուաց յադիողորմ գուժի
Առ հասարակ զամենեսեան լացուցանէր։

Տիրիթը, որ սիրահարված լինելով Փաոանձեմին, սպանել էր ավել Գնելին, հենց այդ սասաիկ կոծի ժամանակ չի համբերում և Փաոանձեմին հայանում է իր սերը։

Պատգամ յղէր առ կին մեոելոյն, ասէ՝
Զի «Մի՛ կարի գանձն քո աշխատ աոներ այդչափ,
Զի այր բարի եմ ես քան գնա.
Ես սիրեցի գքեզ,
Վասն այսորիկ մատնեցի գնա ի մահ,
Զի զքեզ առից ինձ կնութեան»։
Արդ մինչդեո կոծ մոլութեան դղիակամրն ջայլէին,
Զայսպիսի պատգամս աոաքէր Տիրիթն,
Բողոք բառնայր, թէ «Լուտրուք ամենեքեան.
Զի մահ առն իմոյ վասն իմ եղև.
Զի որ ինձ ակն եդ՝ վասն իմ զայրն իմ եա սպանանել»։
Զհերն փետէր, ճչէր ընդ կոծելն։
Ապա իբրև մեծ իրքն համարձակ յայտնեցան
Ի լսելիս ամենեցուն,
Եւ ի ձայնարկուքն ամենայն,
Եղև նա մայր ողբոցն,
Եւ ձայնարկուքն ամենայն
Ի ձայն ողբոցն սկսան նուագել՝
Զիրոն տրփանացն Տիրիթայ,
Զակն դնելն, զքսութիւնն,
Զհնարո մահու ճիւրեղ, զսպանումն.
Ձայնիէւքն մրմնջոցն ի վերայ սպանելոյն
Ի մէջ կոծոյն բարբառէին
Դեդգեդեալ խանդաղատութեամբ։
Ի նուաճել իւրեանց ձայնիցն՝
Իրքն յայտնեալ հռչակ հարկանէր.
Բուզ. Դ. 15.

Հետաքրքիրն այն է, որ այս հատվածից իմանում ենք, թե ինչպես Գնելի սպանման վեպը հենց նրա հուղարկավորության կոծի ժամանակ է հորինվում, երգվում և տարածվում: Այդ այնպիսի ժամանակ էր, որ մի սերունդ էլ պետք չէր որ անցներ՝ պատմական երգեր ու զրույցներ հորինելու և տարածելու համար: Վիպական պատմական երգերն, ուրեմն, մասամբ ծագած են հենց կոծի երգերից, «լալեաց բանաստեղծութիւնից», այն էլ վիպված եղելություններից անմիջապես կամ քիչ հետո: Դրանք, այդ երգերն

187