Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
Նենգութեանն ազգին պարսկաց:
Այլ նմանեցուցէք տեղիս գոյզնագիւա որսաց ինչ,
Որով լոկ զրոսուսցուք զնա,
Եւ. մի՛ որսասցուք զառատ ինչ որսոց զտեղիս,
Եւ զի մի մեծ ինչ նախճիրս որսոց
Կոտորեալ առ ի ցոյցս առնելոյ»:
Բուզ. Գ. 20.

Որսի և պատերազմի հետ կապված էր լավ ձի և լավ զենքեր ունենալու փափագը: «Պարսից պատերազմի» մեջ առանձնապես երևում է ձին իբրև պարգևի առարկա: Գովվում են Տիրան թագավորի ձիերը, որ Խորենացին ըստ իր պատումի (Բ. 62) դնում է Վիպասանք ցիկլի մեջ, համարելով Տիրանին վիպական Արտաշեսի որդին. «Որսոց և զբօսանաց պարապեալ, որպէս ասեն: Եւ ձիոց երկուց լեալ՝ թեթև առաւել քան զՊիգասոս, երազութեամբ անբաւ. զորս ոչ երկրակոխս, այլ օդագնացս համարէին. յոր խնդրեալ հեծանել Դատաքէի ուրումն իշխանի Բզնունեաց՝ պարծէր ընչեղագոյն գոլ քան զարքայ»: «Պարսից պատերազմի» մեջ Տիրան թագավորի ձին այսպես է գովվում.

Զայնու ժամանակաւ ձի մի էր,
Երիվար արքային Տիրանայ,
Զորմէ կարի զարմանային,
Եւ էր ձին գունով ճարտուկ ճանճկէն:
Սա լի էր քաջութեամբ,
Անուանի և հոյակապ,
Մեծ և բարձր, երկայն քան զամենայն ձիս,
Եւ տեսանելով քան զայլս գեղեցիկ, զանազան,
Որ համեմատ նմա այլ ոչ գտաներ,
Զորմէ յերթալն իւրոյ դեսպանութեանն՝
Սենեկապետն արքային Փիսակ մատնեաց զձին Վարազայ,
Վասն զի բարեկամացեալ էր ընդ նմա,
Եւ ի նմանէն թուղթ առեալ,
Բերեալ մատուցանէր արքային Հայոց,
Զորմէ չհաւանեալ, տալ ոչ առնոյր յանձն։
Այլ վասն զի կասկածէր յաոնէն,
Զի գոյժ խռովութիւն ինչ
Ի մէջ թագաւորացն երկոցունցն արասցէ,
Ւ խնդիր անկանէր՝ զնոյն գոյն ձի,
Զնոյն նշան, զնոյն պատկեր, բաց ի մեծութենէ,—
Զի այնչափ ուրեք ոչ գտանէր,—
Զնոյն նման, զնոյն կերպարանս ճարտուկ ճանճկէն գտեալ,
Եւ հանդերձ հրովարտակոք և պատարագոք
Ի ձեռն մոլեկան Փիսակայն
Առ իշխանն յԱտրպատական, աո Վարազն արձակէր,

200