Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոնք իրենը չեն, այլ Կարոլինգյան ցեպի ուրիշ թագավորներինը։ Նույնիսկ Մերովինգյան հարստության թագավորների գործերն անցել են Մեծն Կարոլոսի վեպին։ Ասել չի ուզիլ, որ ամենից շուտ միանում են համանուն պատմական անձերի մասին եղած ավանդությունները։ Մի քանի Արտաշեսների երգերն ու զրույցները մեր վեպի մեջ կազմել են մեր վիշապական Արտաշեսը[1]։

3. Վիպասանքի պատմական դարաշրջանն ու ծագումը և ունկնդիր հասարակությանը. ազնվական և շինական։— Աոաջին ավանդական վեպի համար իբրև նյութ ծառայել են Հայաստանի պատմական դեպքերը մեր թվականությունից առաջ 2-րդ դարի սկզբներից ի վեր։ Այդ ժամանակներում սկսվում է մի նոր պատմական շրջան, տոհմային հասարակությունից անցում է տեղի ունենում դեպի ֆեոդալականը։ Ավելի ևս զորեղ կերպով և արագ առաջ է գալիս տոհմերի միացում, և հայերն ավելի ևս գիտակցում են իրենց իբրև մի ուրույն ազգություն, իբրև մի համալեզու ցեղային ամբողջություն, և ուժ են զգում հանդես գալու իբրե անկախ տերություն։ Վիպական շրջանն սկսվում է հենց այս սոցիալական ու քաղաքական փոփոխությամբ։

Անտիոքոս Մեծի պարտությունը հռոմայեցիներից Մագնեսիայի մոտ (190 թվին մեր թ. ա.) անմիջապես ազդանիշ է լինում, որ հայ իշխանները, որոնք մի քանի անգամ ապստամբել էին Սելևկյան տիրապետության դեմ, նորից ձգտեն անկախություն ձեռք բերելու։ Կատարվում է քաղաքական մեծ հեղաշրջում։ Հայերը երկար դարեր պարսիկներին ու մակեդոնացիներին ենթարկվելուց հետո՝ անկախանում են։ Բնիկ իշխանների ձեռով Հայաստանում հիմնվում են երկու թագավորություններ, որոնցից Արտաշես Ա-ի հիմնածը, Արտաշատինը, կարողանում է շուտով ընդարձակել իր երկրի սահմանները և իր մեջ ընդունել ամբողջ Մեծ Հայաստանը։

Դարեր շարունակ խաղաղ կյանք վարելուց հետո՝ հայ ժողովուրդը տնտեսապես ուքաղաքականապես ուժեղացած, այժմ ապրում է մի իսկական վիպական-հերոսական շրջան։ Արտաշիսյան հարստության սկզբից և Արտաշատ քաղաքի հիմնարկությունից (180 թ․ մ․ թ. ա․) մինչև Արշակունիների իշխանության հաստատումը Հայաստանում (66 թ. մ. թ.) և հետո, Հայաստանում կատարվում են մեծամեծ գործեր։ Հիմնվում են թագավորություններ ու քաղաքներ, փոխվում են հարստություններ, իրար հետ բախվում են մեծ տերություններ, և Հայաստանը դառնում է երկարատև պատերազմների վայր։ Այս պատմական մեծ իրողություններն ահա խորին ազդեցություն են թողնում ժամանակակիցների վրա և առաջ են բերում բազմաթիվ պատմական երգեր, զրույցներ և ավանդություններ։ Պատմական նշանավոր անձերն ու դեպքերը—Արտաշես Ա-ն իր հիմնած թագավորությամբ, Մեծն Տիգրանն իր անձով ու բախտով, սրա որդի Արտավազդը, թոռն Արտաշեսը, այս երեքի հարաբերությունը Մարերի հետ, և ապա Արշակունի Տրդատ Ա-ն իր նախորդներով ու հաջորդներով— նյութ են դառնում պատմական երգերի ու զրույցների և երգվում երգիչներից։

Այդ նախնական բանաստեղծությունը սկզբում, հարկավ, չի եղել ամ–

40

  1. Մ․ Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 312—315։