բառը բացատրել իբրև «վեպ երգող»։ Բայց այդ սխալ է, «վիպասան» նշանակում է վեպ ասող, պատմող։ Մյուս կողմից պետք է գիտել, որ «վիպասանք» բառը ոչ միայն «պատմողի» համար է գործածվում, ինչպես՝ «վիպասանք իւրեանց ասեն» (Բ. 50), այլև «պատմվածքի» համար․ «Արտաշիսի վերջնոյ գործք՝ բաղում ինչ յայտնի են քեզ ի վիպասանացն, որ պատմին ի Գողթան» (Բ. 49)։ «Վիպասանք» բարդ բառի թե «պատմողի» և թե «պատմվածքի» այսպիսի երկու նշանակություն ունենալը տարօրինակ բան չէ հայոց լեզվի մեջ, օրինակ՝ հենց նույն կազմությունն ունեցող «գովասանք» բառը նշանակում է թե «գովք ասողներ» և թե «ասած գովքը, գովեստը»։ Ինչպես վերջին իմաստով գործ է ածվում «գովասանություն» իբրև հոմանիշ է «գովասանր» բառին, այսպես և «վիպասանություն» համանիշ է «վիպասանք» բառին՝ երկրորդ իմաստով առած: «Երգք վիպասանաց» կապակցության մեջ «վիպասանք» բառն առաջին (պատմողի) թե երկրորդ (պատմվածքի) իմաստով առնված լինի, նշանակությունը նույն է մնում, բայց հավանական է, որ երկրորդ, այսինքն պատմվածքի իմաստով չինի, քանի որ այս երկրորդ իմաստով առնված ժամանակն է հոմանիշ «վիպասանություն» բառին, իսկ «երգք վիպասանաց», ինչպես տեսանք, Փավստոսի մեջ կոչվում են «երգք վիպասանութեան»։
Այսպես, հայոց Վիպասանքը (կամ Վիպասանությունը), ինչպես բառի կազմությունը ցույց է տայիս, և ինչպես Բ. գրքի 49 գլխի մեջ պարզապես վկայում է Խորենացին, պատմվել է։ Բայց քանի որ հաճախ հիշվում են և «Երգք վիպասանաց» (վիպասանության) և թե վիպասանները (վեպ ասողները) երգում են, ինչպես և վիպասանների համար «երգիչ» բառն է գործածվում, — ապա պարզ է այն, որ Վիպասանքը (Վիպասանությունը) ոչ միայն պատմվել է, այլև մասամբ երգվել։ Այսպես և մեր արդի ժողովրդական վեպը մանրամասնորեն պատմվում է, բայց և տեղ-տեղ երգվում է։ Վեպը պատմելու և մեջե մեջ երգելու նույն ձևը եղել է ուրիշ ազգերի մեջ ևս։
6․ Թուելիք, «Թուելեաց երգք»— «Երգք վիպասանաց» Խորենացու մեջ մի տեղ (Ա. 30) կոչված են «Թուելեացն երգք»։ Այս տերմինին զանազան մեկնություններ են տվել, որ կարևոր չենք համարում այստեղ հիշատակել: «Թուելեաց» և «Վիպասանաց երգերը» Խորենացու մեջ բերված բովանդակությամբ նույնանում են, որով և ապահովապես կարելի է ասել, որ նույն «Վիպասանաց երգերի» մի ուրիշ կոչումն է միայն «Թուելեաց երգեր», «Թուելիք» բառը (որի սեռականն է է թուելեաց») կազմված է ոչ թե «թուիլ» (երևալ) բայից, այլ «թուեյ» բայից, բայց վերջինս ոչ թե «համարել» (համբարել, համրել) իմաստով ասած, այլ «տսել, պատմել» կամ «ի թիւ ասել»։ «Ի թիւս ասելը», դա «ի թիւ ուսած», այսինքն բերան արած արտասանելն է, առանց որևէ եղանակի, սովորական կարդալու կամ պատմելու ձևով, որքան կարելի է, պարզ և մեկին։ Արդ՝ երբ «թիւ» արմատը և նրանից կազմված «թուել» նշանակում է «ասել», «պատմել», «թուելիք» բառն իր կազմությունը կարող է կրկին նշանակություն ունենալ, նախ՝ «թուողներ», այսինքն «թիւ ասողներ», ասող-պատմողներ, ապա՝ «թուածը», այսինքն՝ թիվ ասածը, ասած-պատմածը, ինչ որ ասվում, պատմվում է, քանի որ
44