Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տալով: Վրացիներին օգնության է կանչում։ Բայց ոչ մի բան չի օգնում, ոչ նրա այս արարքները, ոչ էլ նրա գերբնական ծագումը և աչքերի ուժը։ Նրա սիրելիներն անգամ նրա տնից քսություններ են անում, և որքան նա առատ պարգևներ է տալիս, այնքան ավելի ատելի է դառնում։ «Քանզի գիտէին ամենեքեան, եթէ ոչ առ աոատութեան տայ, այլ առ երկիւղի վաանէ։ Եւ ոչ այնչափ սիրելի զայնոսիկ տոնէր, որոց շատն տայր, քան թէ թշնամի զայնս՝ որոց ոչն տայր պերճազոյնս» (Խոր. Բ. 45):

Հենց որ բնիկ թագաժառանգը պարսից օգնությամբ և Սմբաաի առաջնորդությամբ երևում է Հայաստանի սահմանների վրա, բոլորն անցնում են նրա կողմը։ Հռոմայեցիք չեն գալիս օգնության, վրաց զորքը փախչում է: Հաջողություն չեն ունենում և «արք քաջք տաւրացիք», այսինքն սասունցիք, «որոց զոգիս ի բաց եդեալ, Երուանդայ պայմանեալ՝ սպանանել զԱրտաշէս»։ Ստնտուի որդին, Գիսակը, մեջ մտնելով՝ անձնազոհությամբ փրկում է Արաաշեսին։ Երվանդին մնում է ճակատամարտի տեղից փախչել և ամրանալ իր շինած քաղաքաբերդում։ Բայց այստեղ իր ամրոցի մարդիկն անձնատուր են լինում, և Երվանդն սպանվում է մի զինվորից։ Այնուհետև Արտաշեսն իր հոր թագով թագադրվում է Սմբատից և օրինավոր ժառանգը դառնում է օրինավոր թագավոր։ Նա պարգևներ է տալիս բարեկամներին, իր համար սպանվածների ժառանգներին ազնվական դարձնում։ Սմբատի ձեռով սպանել է տալիս Երվազին և ընծաներ ուղարկում Պարսից թագավորին, իր բարերարին։ «Բայց Արտաշիսի յիշեալ, թէ խառնուած Արշակունւոյ է Երուանդ, հրամայէ զդի նորա թաղել մահարձանոք»(Խոր. Բ. 46)։

Այս պատմվածքը մի ամբողջական շքեղ վեպ է, որի գեղեցկությունը ծագում է և՛ Վիպասանքից, և՛ Մ․ Խորենացուց։ Գործողությունն ընթանում է բազմաթիվ վիպական մանրամասնություններով և միջադեպերով, որոնք միմյանց հետ միանում են մի ընդհանուր սյուժետով, ուստի և բնականորեն հաջորդում են միմյանց։ Ամբոդքի մեջ երևում է, թե ինչպես նախարարները, եթե սկզբում մի ժամանակ թուլանում են, սիրով կապված են մևում բնիկ թագավորական տան հետ։ Աչքի է ընկնում այս նկատմամբ Սմբատը, որ անձնուրացությամբ ամեն նեղություն կրում է, օտարության մեջ ապրում, միայն իր տիրոջ, իր թագավորի որդուն հավատարմությամբ ծաոայեյու համար։ Նա գեղեցիկ է, բարձրահասակ, քաջ է, լավ կռվող, արագաշարժ, զգույշ և հաջողակ։ Նա մի բանի համար է միայն մտածում և աշխատում—պահպանել թագաժառանգին և բարձրացնել նրան հայրական գահի վրա, կռվել նրա համար և մինչև վերջը ծառայել նրան։

Վիպասանը Երվանդին էլ օժտելէ բազմակողմանի հարուստ բնավորությամբ և մարդկային լավ կողմերով, և այստեղ է վեպի գեղեցկությունը։ Նա հաղթանդամ է, սրտոտ, խոնարհ, առատաձեռն, շինարար, խելոք կառավարիչ, աշխարհի համար հոգացող։ Նա նույնիսկ վեհանձն ու պատվավոր է այն աստիճանի, որ իր թշնամի Սմբատի դուստրներին գերելով՝ «պահէ յամրոցին յԱնի ոչ վատթարապէս»: Բայց այս թագավորը, որ պետք է ժողովրդականություն վայելեր, մի պակասություն ունի, նա ժառանգը չէ, և արքայական տան վերաբերմամբ մի եղեռնով է գահ բարձրացել։ Եվ այդ շարունակ հալածում է նրան, և վերջը նա պատժվում է դրա համար։ Այս–

53