Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյուն են ունեցել, և գործ են գրվել մերթ մեկ եղանակը, մերթ մյուսը, երբեմն երկուսն էլ միաժամանակ:

Արտաշեսը Վիպասանքի մեջ այն է անում, ինչ որ մինչև վերջերս երբեմն անում էին լեռնցիները, երբ իրենց ուզած աղջկան չէին ուզում տալ աղջկա ծնողները, կամ երբ իրենց հարսնացուի համար մեծ գլխագին էին ուզում ծնողները: Նրանք երբեմն բռնի կերպով փախցնում էին աղջկան։ Արտաշեսն աղջկանը փախցնելուց հետո՝ նրա հորը տալիս է մեծ վարձանք՝ «մորթ կարմիր, լայքա շատ և ոսկի բազում»։ Այս ևս մի սովորական կենցաղային գիծ է, որ մինչև վերջերս հարատևում էր հայերի մեջ։ Աղջիկը փախցնելուց հետո գլխագին էին տալիս նրա ծնողներին և հաշտվում, ապա հարսանիք անում։ Եվ իրավ, Խորենացին անմիջապես անցնում է հարսանիքին, բերելով հարսանքի նկարագրից մի փոքրիկ կտոր միայն․

Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,
Տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկանն:

Խորենացին այս հատվածը մեկնում է այսպես․ «Քանզի սովորութիւն իսկ էր թագաւորացն մերոց, փեսայութեամբ ի դուռն տաճարին հասանել՝ դահեկանս ճապաղել․․․ սապէս և թագուհեացն յառագաստին՝ մարգարիտ։ Այս է ճշմարտութիւն բանիցս» (Բ․ 50)։ Հայոց թագավորների ու թագուհիների այդ սովորությունը, հայտնի է, մինչև վերջերս պահում էին մեր «թագավորներն» ու «թագուհիները», ինչպես կոչվում են հարսն ու փեսան հարսանիքի ժամանակ։ Շատ տեղ, երբ նորապսակները եկեղեցուց դուրս էին գալիս, մանր դրամներ էին ցրվում։ Գյուղերում, հարկավ, փող ցրվելը շատ չէր պատահում, բայց փողի փոխանակ չամիչ, մրգեղեն կամ ցորեն և այլ շաղ տալը սովորական էր։ Հարսանիքի ժամանակ փող ցրվելու նոր սովորությունը գտնում ենք և Շահնամայի մեջ։

4․ «Գրգռութիւն ընդ Սմբատայ զարմիցն Արտաշիսի և ընդ միմեանս»։— Այս ճյուղի պատմվածքն սկսվում է Սմբատի գովքով և թագավորների դեմ ապստամբություններով։ Սմբատը զորքով գնում է նախ ալանների երկիրը՝ Սաթենիկի եղբորն օգնելու ապստամբների դեմ և այստեղից գերիներ է բերում, բնակեցնում Արտազում։ Հետո նա գնում է Գեղմանց լեռան և Ծովեզրային կողմերը, Պարսից թագավորի չենթարկվողներին հնազանդեցնում է, ինչպես և զսպում է հայոց թագավորից ապստամբած կասպերին, ու շատ գերիներ բերում։ «Վասն որոյ արժանի ըստ վաստակոցն պարգևէ նմա Արտաշէս զմասն արքունի, որ ի շէնս Գողթան, և զՈւղտու ակունսն, և առ այսոքիւք՝ և զաւարն ամենայն նմա թողու»։ Սմբատն, ուրեմն, փառավորվում է և վարձատրվում իր հավատարիմ ծառայությունների համար։ Հետևանքը լինում է այն, որ արքայորդի՝ «քաջ անձնահաճ և հպարտ» Արտավազդը, նախանձում է Սմբատին և ուզում է սպանել նրան։ Սմբատը թողնելով զորքի իշխանությունը՝ քաշվում է Տմորիք, և Արտավազդը դառնում է ընդհանուր զորավար։

Այժմ էլ սրան եղբայրներն են նախանձում «ի գրգռութենէ կանանց իւրեանց»։ Այդ ժամանակ «կարգէ Արտաշէս զՎրոյր՝ հազարապետ, զայր

56