իմաստուն և բանաստեղծ, և հաւատայ ի նա զամենայն գործս տանն արքունի, և զՄաժան կարգէ քրմապետ ի յԱնի դիցն Արամազդայ»։ Նա զորքի իշխանությունը չորսի է բաժանում, արևելյանը թողնում է Արտավազդին, արևմտյանը տալիս է Տիրանին, հյուսիսայինը՝ Զարեհին, իսկ հարավայինը հավատում է Սմբատին։ Ապա պատմվում է նախ Վրաց արքայի, հետո Դոմետիանոսի դեմ պատերազմները, որոնց մեջ մեծ հաջողություն է ունենում դարձյալ Սմբատը։ Եվ վերջապես, թե՝ Մաժանը մատնություն է անում Արտավազդի ու Տիրանի մասին՝ իր դայակ Սմբատի համար քեն պահած լինելով նրանց դեմ՝ և սպանվում է նրանց ձեռքով։
Այս ճյուղին է պատկանում նաև Տիրանի ձիերի մասին պատմվածքը (Բ. 62), ինչպես և նրա փեսա Տրդատ Բագրատունու զրույցը (Բ. 63)։
Պարզ երևում է, որ վիպասանը նպատակ է ունեցել այս ճյուղով մի կողմից՝ փառավորել Սմբատին, մյուս կողմից՝ պատկերացնել թագավորական ընտանիքի անդամների մեջ տեղի ունեցող նախանձն ու գրգռությունն ի ձեռն կանանց, ինչ որ արևելյան հին իշխողների մեջ հաճախ արյունահեղ վախճան է ունեցել։
5. Վիշապազանց պատերազմը։— Հին առասպելական հավատալիքները հեշտությամբ չեն մոռացվում։ Մինչև մեր օրերը հարատևել են նաև վիշապների մասին առասպելները։ Դրանք առասպելական էակներ են օձի կերպարանքով և հաճախ նույնացվում են հենց օձերի հետ: Հայաստանի լեռներից շատերի համար ցարդ աոասպելարանում է ժողովուրդը, թե վիշապներ են կենում նրանց մեջ։ Նրանք բնակվում են քարայրերում, ուր և ունեն իրենց ապարանքները կամ տաճարները, ունեն իրենց թագավորներն ու թագուհիները, զորքն ու զորավարը, և իրար դեմ կռիվներ են մղում բոլորովին նման մարդկային կյանքին ու թագավորության։ Այդ վիշապներն իբր իսկապես մարդիկ են, միայն «օձեղեն շապկով», որ ուզած ժամանակ հանում են և մարդկային կերպարանք ստանում։ Նրանք մարդկանց հետ հարաբերություն ունեն և նրանց կանանց հետ սեր էլ են անում, ի թիվս այլ լեռների այդպիսի վիշապներով բնակված է համարվում և Մասիսը, որ կոչվել է նաև «Սեաւ լեառն», «Մութն աշխարհ»։ Հին ժամանակից ցայսօր Մասիսի վիշապների մասին, ինչպես Տիգրանի վեպի մեջ տեսանք, «պեսպես բաներ», «անյայտ իրք» են պատմում։ Այդ վիշապներն, ըստ Վիպասանքի, Աժդահակի և նրա կնոջ «Վիշապաց մայր» Անուշի սերունդներն են, որոնք հանդես են գալիս և Արտաշեսի վեպի մեջ: Նրանց գլխավորը և հայրն է Արգավանը։
Մի օր վիշապ Արգավանը Հայոց Արտաշես թագավորին և նրա որդիներին իր մոտ ճաշի է հրավիրում։ Արտաշեոը գնում է վիշապաց տաճարում ի պատիվ իր տրված ճաշին։ Արգավանն ուզում է ճաշի ժամանակ խարդավանակ լինել կամ դավել թագավորին: Սա զայրացած վերադառնալով Արտաշատ՝ իր Մաժան որդուն ուղարկում է զորքով կռվելու վիշապների դեմ և նրանց կոտորելու։ Բայց երկու տարուց հետո հանգիստ է թողնում նրանց:
Արտաշեսի քաջ որդին Արտավազդը, Արտաշատ քաղաքը շենացած լինելով, այնտեղ իրեն համար ապարանքի տեղ չի գտնում։ Նա գնում է վիշապների մեջ մանում, խլում է նրանցից նրանց կալվածները։ Երասխի հյուսիսային կողում նրանց բոլոր գյուղերը, ապարանքներով ու բերդերով միա-