սին, բոլորն իրեն է սեփականում։ Շինում է «ի մէջ Մարաց զՄարակերտ», Շարուրի դաշտում, և այնտեղ բնակվում։ Արտավազդի մայրը, Սաթինիկ տիկինը տրփանք է ունենում վիշապազների հետ կամ տենչանք ու սեր առ Արգավան վիշապը։ Վիշապները չեն ուզում տանել Արտավազդի արարքները և կռվում են Արտավազդի դեմ։ Բայց նրանց իշխանությունը քայքայվում է, որովհետև Արտավազդը հաղթում է նրանց, կոտորում է ամենքին, Արգավանի բոլոր ծնունդն ու իրեն՝ Արգավանին սպանում է, շինվածներն այրում է և իր ձեռը ձգում նրանց բոլոր գյուղերն ու իշխանությունը։
Այս առասպելը մի քանի մանրամասնություններով, որ չի բերել Մ․ Խորենացին, դեռ պատմվում է հայերի մեջ իբրև հեքիաթ՝ դևի կամ վիշապի մասին։ Նույնը կատարյալ նմանությամբ կա նաև ուրիշ ժողովուրդների մեջ, ինչպես՝ սլովակների, վալախների, սերբերի[1]:
Այս ընդհանուր տարածված առասպելը, դառնալով Վիպասանքի մի մաս, բնականաբար հարմարվել է սրա նյութին, որ է հայերի և մարերի, ըստ առասպելին՝ վիշապների կռիվը։ Արգավանն ուզում է դավել Արտաշեսին, և հետևանքը լինում է «մարտ ընդ նոսա, և քայքայումն յիշխանութենէն, և սպանումն նոցա և հրկիզութիւն շինուածոցն»։ Երևում է, որ այստեղ պատկերացված է եղել իշխանների դավադրությունն ու ապստամբությունը թագավորի դեմ և դրա հետևանքով նրանց բնաջնջումն։ Մյուս կողմից՝ դրա հետ միացած է եղել և ընտանեկան խարդավանքը՝ «տրփանք Սաթինկան ընդ վիշապազունսն»․
- Տենչայ Սաթինիկ տիկին տենչանս,
- Զարտախուր խաւարտ և զտից խաւարծի
- Ի բարձիցն Արգաւանայ (Ա․ 30)։
Սաթինիկ տիկինը տենչում է Արգամի բարձերից ունենալ հմայքի բժժանքի բույսերը՝ արտախուր խավարտ և խավարծի փունջ [տից = տցակ] ըստ հմայական հավատալիքի, որով մեկին սիրահարեցնելու համար նրա բարձերի կամ զգեստի մեջ կարում էին բժժանքները և հետո առնում։
Թե այս առասպելը, որ այժմ հեքիաթի բնավորություն ունի, կարող էր հին ժամանակ հայերի մեջ վիպասանքի և նույնիսկ երգի նյութ լինել` այդ մասին կասկածել կարելի չէ, քանի որ նույն առասպելը Չեռնագորիայում վիպական երգ է, բացի այդ՝ նույնը, այլև մի քանի ուրիշ հին առասպելներ, երևան է գալիս և մեր «Սասնա Ծռերի» մեջ։
Վիշապների դեմ կռվի այս առասպելին միացել է վիշապների և մի ուրիշ առասպել,—Արտավազդի փակվելը Ազատ Մասիսի մեջ։
6. Արտաշեսի մահն և անեծքն Արտավազդին։— Այս վերջին ճյուղի թեման է հոր և որդու հարաբերությունը և հոր անեծքի զորությունը, որին ցարդ հավատում է ռամիկը։ Դրա համար նախ պատմվում է Արտաշեսի շինարարությունը (Խոր․, Բ․ 56, 59), որով նա սիրելի է դառնում աշխար-
38
- ↑ Տե՛ս Մ. Ա բ ե ղ յ ա ն, Հայ ժողովրդական առասպելները, էջ 325—379։