Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հմայական աղոթքների հետ կապված են զանազան ոգիների, չարքերի, քաջքերի և ուրիշների մասին անհավանական զրույցները, որոնք կոչվում են «բան», «բանս»: Այդ զրույցներն ևս մեծ մասամբ նախնական ժամանակներից են գալիս։ Պատմողներն ու լսողները հավատում են դրանց բովանդակության իրապես կատարված լինելուն: Հաճախ այդպիսի զրույցներն ասվում են ականատեսի կամ գործողության մասնակցի անունից, թե ինչպես իրենց ծանոթ այս կամ այն ինչ մարդն իսկապես տեսել է չարունք, քաջք, ալք, և իր գլխին ինչ են արել նրանք, հիշվում են գործողության տեղն ու ժամանակը և այլն։ Այդպիսի հանդիպողների հետևանքն ըստ սնահավատքի լինում է հաճախ հիվանդություն, որ և կոչվում է «հանդեպք»:[1]։ Հմայեկների մեջ էլ պատմվում են անցյալում չարքերին տեսնելու և նրանց հետ խոսելու դեպքեր։ Բերենք մեկը.

Սուրբ Սիսիանոս զայր ի լեոնէ ի վայր,
Եւ տեսաւ պեղծ մի չար.
Եւ ունէր աչք հրեղէն,
Եւ ի ձեռին երկաթի կտրոց,
Եւ հանդիպեցալ ի տեղի աւագոյ:
Ասէ Սուրբ Սիսիանոս.
— Ո՞ւր երթաս, նզոված պեղծ:
Պատասխանի ետ նմա և ասէ.
— Երթամ զմանկունս կանանցն թառամեցուցանեմ,
Զկաթն պակասեցուցանեմ,
Զաչսն խավարեցուցանեմ,
Զըղեղն ծծեմ և համր աոնեմ,
Եւ աոնեմ զտղայն անժամանակ յորովայնի, և այլն:

Դա նորածինների և ծննդկաններին վնասող արյունարբու ալքն է:

Այսպիսի զրույցներն ու հմայական աղոթքները, հարկավ, նոր և զարգացած ձևով են, բայց դրանց սկիզբն ևս թաղված է նախնական դարաշրջանի մեջ։ Ինչքան էլ նոր լինեն այդ «աղոթքներն» ու «զրույցները», դրանցով այժմ մոտավոր գաղափար ենք կազմում անցած գնացածի մասին, քանի որ այդ նոր համարվածներն անցյալից են գալիս և դրանցից շատերը հների փոփոխված մնացորդներ են։ Կան այնպիսի «աղոթքներ», որոնք շատ նման են ասորեստանյան երդմնեցուցական հիմներին, իսկ զրույցներից մի քանիսը գտնվում են նաև հնդկական վեդաների մեջ:

18

  1. Մի քանիսր կան Գ. Ս ր վ ա ն ձ տ յ ա ն ց ի «Մանանա», Կ. Պոլիս, 1876, էջ 78 և հա.: Առանձնապես Տ. Ն ա վ ա ս ա ր դ յ ա ն ց ի «Հայ ժողովրդական հեքիաթներ», յոթներորդ գիրք. Թիֆլիս, 1891, էջ 54 և հան. «Ոգիներ, Մ. Աբեղյանի ժողովածուից»: