Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իւրեանց, և կերակրէին, և զգեցուցանէին»։ Երկրորդ թարգմանության մեջ ծնողների պատկերը և առհասարակ ամբողջ պատմվածքն ավելի ընդարձակ է ու մանրամասն նկարագրով և վարքերին հատուկ ճարտասանական զարդարուն ոճով, գովաբանությամբ։ Նրա հայրն արդեն մի իդեալական տիպ է քրիստոնյա մեծանուն բարեպաշտ մարդու, ինչպիսին եկեղեցին կուզեր, որ լինեին աշխարհի մեծամեծները: Նա ծառայում է եկեղեցու շահերին, շինում է եկեղեցիներ, անկելանոց, հիվանդանոց և իր հաշվով պահում: Նա տոգորված է եկեղեցու քարոզով, թե աշխարհն ունայն է:

«Երանելին Ալեքսիոս որդի էր մեծի իշխանի և փառաւոր պատրկի… Եւ ինքն Եփիմիանոս ունէր գաւառ բազում, և մեծացեալ յոյժ. ունէր ծառայ երեք հազար ոսկեկազմ երիվարօք և դիպակազգեստս հանդերձիւք։ Եւ էր յոյժ երկիւղած յաստուծոյ, որով ունէր եկեղեցիք իւր շինեալ, և ի նոցա շինեալ էր վերնատունս, և յորում նստեալ լինէր Եփիմիանոս՝ անդ ժողովէին աղքատք. քանզի սովոր էին և գիտէին, զի յորժամ պարապոյ լինէր յաւուրս տօնի սրբոց և տէրունականաց՝ յետ ընթրեացն գայր ի վերնատունս եկեղեցեացն և առ պատուհանին նստելով դիտէր զաղքատսն, զի մի՛ ոք թափուր ելցէ ի տրիցն նորա. և մտանէին աղքատք առ նա, և նա տայր ամենեցուն ձեռօք իւրովք ի գոյից իւրոց։ Եւ էր շինեալ նորա անկելանոց աղքատաց և հիւանդանոց, և հոգայր զնոսա ռօճկօք իւր, զոր կարգեալ էր նոցա առատապէս ի ձեռն հոգաբարձաց իւրոց և ինքն էր վերակացու նոցա, և խանդաղատէր ի վերայ նուազելոց ի նոցանէ: Եւ ի պալատին իւր ունէր շինեալ իւր եկեղեցի յանուն սուրբ աստուածածնին. և ի դուռն եկեղեցւոյն շինեաց իւր տապանատուն, և յամենայն օր ի տապանատունն իւր մտեալ տեսանէր զտապանատեղն իւր և ասէր ինքեան. «Ո՛վ անձն, այս է օթևան քո և այս բնակութիւն քո, մի՛ խաբիր և մի՛ ունայնանար ի սնոտի փառս յայս»: Եւ ապա խօսէր ընդ մարդ։ Այսպիսի ունէր սովորութիւն»:

Նրա կինն էլ իր ամուսնու տիպարն է: Նա ամուլ է, զավակ չունի: Այս էլ սրբոց վարքերի մի գիծ է. սուրբը պետք է ամլորդի լինի և աղոթքների համար՝ աստուծու շնորհած մի պտուղ։ «Եւ կինն նորա… բարեպաշտ և աստուածասէր և ողորմած և գորովական էր յոյժ: Եւ էր ամուլ և ոչ ունէր զաւակ, և խանդաղատէր ի վերայ զաւակաց և երանէր զծնողս նոցա: Եւ զի որ ինքն ոչ ունէր, նուաղէր տրտմոթեամբ, և յար և հանապազ լայր և ողբայր ընդդէմ աստուծոյ, մինչ վշտանալ Եփիմիանոսի ի վերայ նեղութեան քաղցր ամուսնին իւրոյ, և ոչ կարէր դադարեցուցանել զնա ի լալոյ անտի, վասն որոյ յանդիմանէր զնա առաջի թագաւորին Ոնորիոսի և թագուհւոյն և առաջի քահանայից մեծաց: Յայնժամ բարեպաշտուհին Աղլայիս, յորժամ առանձին ինքեանք միայն էին, ասէր ցԵփիմիանոս. «Տէ՛ր իմ, ընդէ՞՚ր մեծաբանեալ ես ի վերայ իմ և արգելուս զիս ի լալոյ. և զիա՞րդ ոչ լացից զանզաւակութիւնս իմ, զի տեսանեմ զգազանս և զանասունս և զթռչունս զի ծնունդ ունին և զաւակօք իւրեանց