Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զինքն սկսաւ բասրել և ասէ. «Անձամբ զանձին վրեժ խնդրեցից»: Եւ սկսաւ խորհել ընդ միտս իր և ասէ. «Զի՞նչ իցե արեանս այս ապաշխարութիւն»: Եւ չոգաւ առ միայնակեացն Յովսէփ և խոստովանեցաւ զիրսն: Իսկ երանելի ծերն Յովսէփ ասէ. «Ե՛րթ, եղբա՛յր, այդ արեան զրոյցք են, չկարեմ ինչ քեզ ասել»։ Յայնժամ ծերոյն մերկացեալ յիւրմէ զհանդերձս և պիծակք, զի սովոր էին զխոզս վայրենիս ուտել. և այնպէս արարին զմարմին նորա, որպէս գէշ գազանաց կրծեալ յոսկերաց: Եւ յետ անցանելոյ վեց ամսոյն, դարձաւ ծերն անդրէն ի խրճիթն իւր, և ոչ ոք ճանաչէր, եթէ տէր Մակար իցէ: