Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասացեալ է նորին աշակերտի Կորեան». գտնվել է «ի ստուար և հնագիր (ԺԲ դարու) Ճառընտրի»։ Շատ պարզ է, որ այդ խմրագրությունը եղել է՝ Մաշտոցի տոնի օրը եկեղեցիներում կարդալու համար:

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ

1. Բովանդակությունը։— Առաջին երկն է սա, որ կրում է «Պատմութիւն Հայոց» վերնագիրը[1]: Կարճառոտ բովանդակությունը հետևյալն է։ Սասանյան Արտաշրի ձեռով իշխանությունից ձգվում և սպանվում է պարթևական տոհմի Արտավան թագավորը Պարսկաստանում։ Հայոց թագավորը, Արշակունի Խոսրովը, տասը տարի պատերազմում է Արտաշրի դեմ. սա պարթև Անակի ձեռով դավաճանությամբ սպանել է տալիս Խոսրովին։ Կոտորում են Անակի սերունդը. ազատվում է միայն մի երեխա, Գրիգորը, որին փախցնում են Կեսարիա: Նա այնտեղ մեծանում է իրրև քրիստոնյա։ Արտաշիրը տիրում է Հայաստանին. կոտորել է տալիս Խոսրովի սերունդը։ Սրա որդիներից ազատվում է միայն մանկիկ Տրդատը, որին փախցնում են Հռոմայեցոց կողմը, Տրդատն այնտեղ մեծանալով՝ դառնում է մի ուժեղ այր, մեծ քաջագործություններ է անում և վերջը հռոմայեցիների օգնությամբ գալիս պատերազմում է պարսիկների դեմ և տիրում իր հայրենիքին։ Այդ ժամանակ Գրիգորը գալիս, ծառայության է մտնում Տրդատի մոտ. սա իմանալով, որ նա քրիստոնյա է՝ ստիպում է նրան թողնել քրիստոնեությունը, հետո նրան չարչարել և Արտաշատի Խոր Վիրապն է ձգել տալիս։ Ապա պատմվում է Հռիփսիմյան կույսերի նահատակությունը, Տրդատի խելագարվելը և Գրիգորին Խոր Վիրապից հանելը, որպեսզի Տրդատին բժշկի: Երկրորդ մասի վերնագիրն է՝ «Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի». սա ընդարձակ քարոզ է։ Երրորդ մասն է՝ «Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան»։ Այստեղ պատմվում է Գրիգորի տեսիլը, ապա կույսերի համար վկայարաններ շինելը, Գրիգորի ձեռնադրվելը Կեսարիայում, հայերի քրիստոնեության դարձը, մեհյանների կործանումը և այլն։ Գրիգորի և Տրդատի մահվան մասին հիշատակություն չկա։

2. Հեղինակն ու գրության ժամանակը։— Թէ ո՛վ է եղել այս մեծ երկի հեղինակը, այդ չի պարզված։ Պատմությունն ունի մի ընդարձակ «Յառաջաբան Ագաթանգեղեայ պատմութեան», մթին, ավելորդաբան կրկնություններով ու ճոռոմ լեզվով հորինված։ Դրա մեջ խոսվում է նաև հեղինակի մասին։ «Հրաման հասեալ առ իս ոմն Ագաթանգեղոս, որ ի քաղաքէ ի մեծն Հռովմայ, և վարժեալ հայրենի արուեստիւ, Հռոմայերէն

  1. «Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց», աշխատութեամբ Գ. Տէր-Մկրտչեան և Ստ. Կանայեանց, Տփղիս, 1909. հրատարակված է բազմաթիվ ձեռագիրների բաղդատությամբ: Էջ ԿԴ, Մատենագրություն, տպագրություններ, թարգմանությսւններ և ուսումնասիրություններ: «Պատմագիրք Հայոց» հրատարակություն: