Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և Յունարէն ուսեալ դպրութիւն, և ոչ կարի ինչ անտեղեակ լեալ ձեռնարկութեան նշանագրաց. և ի վերայ այսոցիկ հասեալ ի դուռն Արշակունւոյ, յամս քաջի և առաքինւոյն, ուժեղ և պատերազմողն Տրդատայ, որ քան զամենայն նախնիսն քաջ եղեալ… հրամայեաց մեզ վիպասանել… Արդ՝ հասեալ առ իս հրաման ի մեծ արքայէն Տրդատայ՝ կարգել ինձ ի ձեռնարկութենէ նշանագիր ժամանակագրացն՝ պատմել նախ զհայրենեացն գործս քաջութեան քաջին Խոսրովու… և կամ վասն հօրամոյն քաջութեանն Տրդատայ»։ Վերջաբանի մեջ ևս կարդում ենք. «Իսկ մեք որպէս ընկալաք զհրամանս քոյոյ թագաւորութեանդ, քա՛ջդ արանց Տրդատ, գրել գայս ամենայն՝ որպէս օրէն է ժամանակագիր մատենից՝ ըստ այնմ ձևոյ դրոշմեցաք, ըստ օրինակի յունական ճարտարութեանն արկեալ ի շար զամենայն»։ Ապա հեղինակն Առաջաբանի մեջ հայտնում է, թե ինքն «ականատես» է եղել իր պատմածներին։

Այս հատվածներից իմացվում է, որ հեղինակը կոչվում է Ագաթանգեղոս. նա եղել է Հռոմ քաղաքից, վարժված հռոմայերեն և հունարեն դպրության, եղել է Հալաստանի Արշակունի Տրդատ թագավորի պալատում և այս թագավորի հրամանով գրել է նրա հայր Խոսրովի և իրեն՝ Տրդատի պատմությունը։ Ըստ այսմ, ուրեմն, դա պետք է լիներ ժամանակակցի և եղելություններին մոտիկ ծանոթ հեղինակի գործ։ Եվ այդպես էլ ընդունել էին այդ Պատմությունը 5-րդ դարից ի վեր: Մովսես Խորենացին (Բ. 67) անվանում է նրան «աջոզ քարտուղարն Տրդատայ Ագաթանգեղոս», Ղազար Փարպեցին՝ «այրն երանելի Ագաթանգեղոս», «երանելին Ագաթանգեղոս», «Զայս ամենայն… յիւրում անսխալ կարգադրութեան պատմեաց մեզ երանելի այրն Աստուծոյ սուրբն Ագաթանգեղոս»:

Պատմության մեջ հեղինակը հիշում է, թե Ս. Գրիգորը չարչարանքի ժամանակ, երբ գլխիվայր կախված էր, մի շատ երկար աղոթք է անում։ Ապա՝ ասվում է, թե այդ «գրեցին ատենակալ դպիրքն նշանագրացն… և մատուցին զայն առաջի թագաւորին» (հատ. 99. էջ 60)։ Նույնպես և Հռիփսիմե կույսի աղոթքի մասին պատմելիս՝ ասում է՝ «դիպեցան անդ նշանագիրք, որ գրեցին զամենայն բանս, և ընթերցան առաջի թագաւորին» (հատ. 176. էջ 97)։ Ըստ այսմ, ուրեմն, ալդ Պատմության մեջ դրված երկար աղոթքներն անգամ պետք է համարվեն պաշտոնական աղբյուրներից հանված, և ոչ մի կասկած չպիտի լիներ ալդ գրվածքի ստուգապատում լինելու մասին։

Սակայն բանասեր քննադատները 19-րդ դարից ի վեր այլևս հավաստի չեն ընդունում այդ գրքի Առաջաբանի մեջ հայտնածն Ագաթանգեղոս հեղինակի մասին։ Գրվածքը ոչ թե 4-րդ դարու և ժամանակակցի գործ է, այլ 5-րդ դարի։ Այդ երևում է հենց գրքի բովանդակությունից։ Տրդատի մասին պատմված են այնպիսի ժողովրդական առասպելներ, ինչպես, օրինակ՝ նրա խոզ դառնալը, որ չէր կարող մեջ բերել Տրդատի հրամանով գրողը։ Ս. Գրիգորի «Տեսիլի» մեջ աղոտ ակնարկվում են 5-րդ դարի կրոնական հալածանքներն ու հավատուրացությունները, որ չէին