պաշտոնական պաշտամունքի տեղերով։ Մյուս կողմից՝ Ս. Գրիգորի վարդապետությամբ, քարոզով, նրա և Հռիփսիմյան կույսերի աղոթքներով, ձգտել են քրիստոնեական կրոնի սկզրունքները սովորեցնելու ընթերցողներին։ Այս է եղել 5-րդ դարում հայ հոգևորական դասի ձգտումն ամենից առաջ։
7. Ազգային կերպարանքը։— Ագաթանգեղոսի նպատակը եղել է նաև ստեղծել հայոց եկեղեցու սկզբնավորության պատմությունն այնպիսի ձևով, որ վեհաշուք և հիահրաշ լինի և խոր ազդեցիկ: Սկզբում հոգը միայն հայոց եկեղեցու համար չի եղել, այլև վրաց, աղվանից և ափխազների, ինչպես է արաբական թարգմանության մեջ. բայց հետագա խմբագրությունների ժամանակ այդ ազգերը դուրս են ձգվել. այժմ Ագաթանգեղոսի մեջ ոչ մի խոսք չկա այդ ժողովուրդների քրիստոնեական դարձի մասին։ Դուրս է ձգված և սկզբի մասը, ինչ որ Սասանյան հարստության սկզբնավորությանն է վերաբերում։ Այսպիսով մնացել է միայն, կարելի է ասել, հայոց եկեղեցու սկզբնավորության պատմությունը, իբրև մի առանձին ազգային եկեղեցու, որ իր սկիզբն առել է Կեսարիայից եկած մի քարոզչից, և առաջին ձեռնադրությունն ստացել այնտեղի եպիսկոպոսից։ Ուրեմն հայոց եկեղեցու սերտ հարաբերոթյուն հույների հետ։ Ոչ մի հիշատակություն չկա ասորի քարոզիչների և ասորիների մասին, միայն մի տեղ ասվում է, թե Տրդատը հրամայել է իր իշխանոթյան զանազան կողմերից մանուկներ ժողովել դպրություն սովորեցնելու. «Եւ զնոսա յերկուս բաժանեալ, զոմանս յասորի դպրութիւն կարգեալ, և զոմանս ի հելլէն»։ Բայց այս հատվածը բառացի քաղված է Կորյունից և քաղված է մեխանիկորեն։
Ագաթանգեղոսի այսպիսի, կարելի է ասել, ազգայնացումը, կամ, ավելի ճիշտ, ազգայնացական վերամշակությունը, կատարվել է անշուշտ ոչ վաղ, քան 7-րդ դարը, հայոց և վրաց եկեղեցիների բաժանումը։ Այդ ժամանակ և, պետք է կարծել, մեջը մտցրել են Կորյունից ընդարձակ հատվածներ, այդ պատմությունն ականատեսի գործ ցույց տալու համար[1], ավելի ընդարձակելու, գեղեցկացնելու և Ս. Գրիգորի կերպարն իբրև մենակյացի ավելի բարձրացնելու համար։ Եվ իսկապես, Ս. Գրիգորը,
- ↑ Տե՛ս, ի միջի այլոց, Վերջաբանի մեջ (հատ. 897. էջ 470), Կորյունից մեխանիկորեն քաղած հետևյալ կտորը։ «Եւ արդ՝ քանզի ըստ օրինակի գրելոցս առ ի մէնջ՝ ի կատարումն դարձուցաք, ոչ եթէ ի հին համբաւուց տեղեկացեալ և մատենագրեալ զայս կարգեցաք, այլ որոց մեզէն իսկ ականատեսք եղեալ կերպարանացն և առընթերակաց հոգեւորական գործոցն և լսողք շնորհապատում վարդապետութեանն, և ն ո ց ի ն ա ր բ ա ն ե ա կ ք ը ս տ ա ւ ե տ ա ր ա ն ա կ ա ն հ ր ա մ ա ն ա ց ն: Ոչ սուտապատում ճարտարախօս եղեալ առ ի մերոց բանից, այլ զյաճախագոյնսն թողեալ և ի նշանաւոր գիտակաց քաղելով՝ զհամառօտսն կարգեցաք. որք ոչ մեզ միայն, ո՛վ թագաւոը, այլ յորժամ քո առաջի զմատեանդ ընթեռնուն՝ յայտնի է»։ Բանաքաղն Ագաթանգեղոս հեղինակին նույնիսկ դարձրել է «նոցին արբանեակ ըստ աւետարանական հրամանացն», ինչ որ Կորյունն իր համար գրում է իբրև «նոցին», այսինքն Սահակի և Մաշտոցի փոքր գործակից։