Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իբրև ել հրաման յարքայէն,
Ժողովեցան այնուհետև յայն տեղի՝
Ամենայն գողք և աւազակք,
Արիւնահանք, սպանողք, սուտք և մարդելոյզք,
Վնասակարք, գանձահատք, զրկողք, ստադատք,
Զրախօսք, գերփողք, յափշտակողք, ժլատք։

Բազում վնասս վնասս առնէին,
Եւ անդր անկանէին.
Բազում կանայք զարս թողուին,
Եւ անդր անկանէին.
Բազում արք զիւրեանց կանայս թողուին
Եւ զայլոյ կանայս առեալ՝ անդր անկանէին.
Բազում ծառայք զիւրեանց տերանց զգանձս ըմբռնեալ,
Փախուցեալք անդր անկանէին.
Բազում աւանդառուք զաւանդս լի,
Զպահեստս բարձեալ՝ անդ անկանէին։
Գերփէի՜ն, աւերէի՜ն զերկիրն ամենայն։
Զի թէպէտ և կարի յոյժ բազմացաւ աղաղակն, դատ չկա՜յր
Եւ իրաւունք ումեք յարքունուստ ոչ ելանէին։
Վասն այսորիկ ամենայն մարդ հառաչելով վայէին,
Եւ ասէին ի հաւանել բանիցն իւրեանց.
Այս բանք ըստ այսմ օրինակի պաշտէին.
Առ հասարակ ամենեցուն ասելով
Թէ՝ «Իրաւունք մեռա՛ն,
Եվ վասն այսորիկ ոչ գտանէին.
Այլ թէ է՛ր և կորուսեալ էին,
Ուր և էր՝ ջանայաք, խնդրէաք, գտանէա՛ք»։

Իսկ տեղին աւանանա՛յր, քաղաքանա՛յր,
Մեծացա՜ւ, բազմացա՜ւ և ելից զհովիտն ամենայն։
Ապա տայր հրաման արքայն Արշակ
Դնել զանուն դաստակերտին,
Յիւրակից անունն Արշակաւան։
Եւ շինեցին ևս անդ ապարանս արքունի։

Բուզ., Դ. 12

Խադը ոչ մի պայմանով եկեղեցի և սեղան չի շինում Արշակավանում, իսկ Ներսեսը հետագայում անիծում է այդ քաղաքը, և նրա անեծքից երեք օրվա մեջ կոտորվում են բոլոր բնակիչները։

Խորենացու պատումով, սակայն, Արշակավանի շինությունն ուղղված