Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եւ ողբայր զինչ զգերի,
Եւ ձայն ածէր զինչ զանեղբայր քոյր:
Հրամայեաց տէրն… թէ՝
— Հա՛ւբալ, է՞ր ես նստել
Ի յանուր, ի յանջուր և յանեղեմն դաշտին.
Է՞ր կուլաս զերդ զայրի,
Եւ կ’ողբաս զերդ զգերի,
Եւ ձայն ածես զինչ զանեղբայր քոյր:
Հաւբալն արար պատասխանի, թէ՝
— Ի՞նչ ցեղ չի նստիմ
Ի յանհուր, ի յանջուր և յանեղեմն դաշտին.
Ի՞նչ ցեղ չի լամ զերդ այրի,
Եւ չ’ողբամ զերդ զգերի,
Եւ ձայն ածեմ զերդ անեղբայր քոյր.
Երբ չի ծնանին իմ յղիքն,
Չյղենան իմ երընճնիքն,
Եւ չի արձակեցան իմ գոզարգելքն:
Նա հրամայեաց տէրն, թէ՝
— Մի՛ նստել
Ի յանհուր, ի յանջուր և յանեղեմն դաշտիդ.
Եւ մի՛ լայր զերդ այրի,
Եւ մի՛ ողբայր զերդ զգերի,
Եւ ձայն ածել զերդ անեղբայր քոյր:
Քո յղիքն ծնանեցան,
Եւ քո երընճնիքն յղեցան,
Եւ արձակեցան քո գողարգելքն:—
Արձակեցաւ երկինք,
Եւ արձակեցաւ երկիր.
Եւ արձակեցաւ ծառայն աստուծոյ…[1]

Սկզբնական «աղոթքները», հարկավ, այսպես երկայն չեն եղել, այլ միայն կարճ ու կրկնված խոսքեր են եղել, ինչպես հետևյայն է.

Չար աչքը չար փշին,
Չար աչքը չար փշին,
Չար աչքը չար փշին:

Կամ հետևյալը մի հմայեկից.

Չար ակն ի չար փուշն,
Չար փուշն ի բարկ կրակն,

  1. Ղ. Ալիշան, Հին հաւատք, Վենետիկ, 1895, էջ 383: