Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զայնու ժամանակաւ ձի մի էր,
Երիվար արքային Տիրանայ,
Զորմէ կարի զարմանային։
Եւ էր ձին գունով ճարտուկ ճանճկէն։
Սա լի էր քաջութեամբ,
Անուանի և հոյակապ,
Մեծ և բարձր, երկայն քան զամենայն ձիս,
Եւ տեսանելով քան զայլս գեղեցիկ, զանազան,
Որ համեմատ նմա այլ ոչ գտանէր։
Զորմէ յերթալն իւրոյ դեսպանութեանն՝
Սենեկապետն արքային Փիսակ մատնեաց զձին Վարազայ,
Վասն զի բարեկամացեալ էր ընդ նմա։
Եւ ի նմանէն ինքն թուղթ առեալ,
Բերեալ մատուցանէր արքային Հայոց։
Զորմէ չհաւանեալ, տալ ոչ առնոյր յանձն։
Այլ վասն զի կասկածէր յառնէն,
Զի գոյժ խռովութիւն ինչ
Ի մէջ թագաւորացն երկոցունցն արասցէ,
Ի խնդիր անկանէր՝ զնոյն գոյն ձի,
Զնոյն նշան, զնոյն պատկեր, բաց ի մեծութենէ,—
Զի այնչափ ուրեք ոչ գտանէր,—
Զնոյն նման, զնոյն կերպարանս ճարտուկ ճանճկէն գտեալ,
Եւ հանդերձ հրովարտակօք և պատարագօք
Ի ձեռն մոլեկան Փիսակայն
Առ իշխանն յԱտրպատական, առ Վարազն արձակէր։
Եւ միտս դնելով խորհուրդ առնէր,
Զի «Ասասցես, ասէ,
Եթէ այս ինքն է զոր խնդրեցերն.
Զի առ սէր ոչ խնայեաց ի քէն»։

Բուզ., Գ. 20

5. Զինվորական ծառայություն։— Ձին կարևոր տեղ էր բռնում, որովհետև զորքը ձիավոր էր, հեծելազոր.

Հանդէս առնէր Վասակ,
Սպարապետն ամենայն զօրաց Հայոց,
Եւ գտան հեծելազօր, սպառազէնք,
Կուռ վառեալք, նիզակաւորք,
Համակ վաթսուն բիւր,
Միասիրտք, միաբան, միամիտք։

Բուզ., Դ. 21