Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եհաս նա մինչև ի ճամբար բանակին
Արշակունւոց արքային Մազքթաց,
Որոյ անուն իւր Սանէսան կոչէր։
Քանզի և նոցա և Հայոց թագաւորացն
Մի ազգաւորութիւն էր տոհմին բնութեան։
Եւ երթեալ յանդիման լինէր թագաւորին Մազքթաց,
Իշխանին բազմութեան զօրացն Հոնաց:

Նրանք սկզբում ընդունում են Գրիգորի քարոզները, բայց հետո մերժում են նրան, երբ իմանում են, որ նոր կրոնի աստուծու համար «ատելի է՝ աւարառութիւն և յափշտակութիւն, սպանութիւն, ագահութիւն, այլազրկութիւն, զայլոցկերութիւն, ցանկութիւն այլոց ստացուածոց»:

Ապա այսպիսի իմն իրօք իբրև լուան,
Զայրացան ընդ բանս նորա և ասեն.
«Զի ոչ յափշտակեսցուք,
Զի ոչ աւարեսցուք,
Զի ոչ առցուք զայլոց,
Ի՞ւ կեցցուք այսչափ անչափ զօրաց բազմութիւնք»։
Եւ թէպէտ բիւրաւոր բանիւք բարեօք
Կամէր հաճել զսիրտս նոցա,
Ոչինչ կամէին ունկնդիր լինել.
Այլ ասէին ցմիմեանս,
«Եկեալ այսպիսի բանիւք կամի
Ի քաջութենէ որսոյն կենաց մերոց խափանել զմեզ։
Իսկ եթէ սմա լուիցուք… ի՞ւ կեցցուք,
Զի ոչ յերիվար հեծցուք
Ըստ բնութեան օրինաց սովորութեանց մերոց։
Այլ, ասէին, այս խորհուրդ Հայոց թագաւորին է,
Զսա յղել առ մեզ, զի այսու ուսմամբ խափանեսցէ
Զմեր արշաւանս ասպատակութեան հինի յաշխարհէն իւրմէ։
Այլ եկա՛յք զսա պակասեցուսցուք ի միջոյ,
Եւ մեք ի Հայս արշաւեսցուք,
Աւարաւ զմեր աշխարհս լցցուք»։

Բուզ., Գ. 6

Եվ ապա պատմվում է նրանց ահավոր ասպատակությունը Հայաստանում և չարաչար ջարդվելը (Գ. 7)։

ՏԵՐ ԵՎ ԾԱՌԱ

1. Հավատարմություն և դավաճանություն։— Մեր երկրորդ հին վեպն իր վրա կրում է ֆեոդալական միջավայրի մի քանի ուրիշ կողմերի դրոշմն ևս։ Նրա մեջ զորեղ կերպով շեշտված է իշխող դասակարգի վերին խավի