Այս էջը հաստատված է
Դա նորածիններին ու ծննդկաններին վնասող արյունարբու ալքն է:
Այսպիսի զրույցներն ու հմայական աղոթքները, հարկավ, նոր և զարգացած ձևով են, բայց դրանց սկիզբն ևս թաղված է նախնական դարաշրջանի մեջ: Ինչքան էլ նոր լինեն այդ «աղոթքներն» ու զրույցները, դրանցով այժմ մոտավոր գաղափար ենք կազմում անցած գնացածի մասին, քանի որ այդ նոր համարվածներն անցյալից են գալիս և դրանցից շատերը հների փոփոխված մնացորդներ են: Կան այնպիսի «աղոթքներ», որոնք շատ նման են ասորեստանյան երդմնեցուցական հիմներին, իսկ զրույցներից մի քանիսը գտնվում են նաև հնդկական վեդաների մեջ: